Ռուսաստանում շատ կայացած հայեր կան, որոնցից յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով օգնում է Հայաստանին , Արցախին և նպաստում հայկական գործոնի հզորացմանը` ոմանք բարձրաձայնելով իրենց կատարած աշխատանքը, ոմանք` ընդհանրապես մնալով լուռ : Ռուսաստանում կա մեկ հայ գործարար, ով իր կարգ ու կանոնով և պահվածքով տարբերվում է բոլորից, քանզի պարբերաբար հարցազրույցներ է տալիս` մտահոգ և շատ խելացի մարդու դեմք ընդունած, քննադատելով բոլորին և ամեն բան :
Մոսկվայում հայկական թանգարանի հիմնադիր համարվող Ռուբեն Գրիգորյանի հարցազրույցները լսելիս ակամայից հիշում ես համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբան Ֆրեյդի սեփական լիբիդոն սուբլիմացնելու մասին տեսությունը և հասկանում, որ պարոն Ռուբենի բոլորից և ամեն ինչից գժգոհ լինելու պատճառը չի բացառվում, որ կապ ունենա Ֆրեյդի հանրահայտ տեսության հետ` ժողովրդական լեզվով ասած պարոն Ռուբենի լիբիդոն գլխին է տվել ( տարօրինակ է` ինչպե՞ս կարելի է ապրել Մոսկվայում ռուս գեղեցկուհիների միջավայրում և չկարողանալ սպառել սեփական սեռական էնեգիան ):
Պարոն Ռուբենը քննադատում է Հայաստանի իշխանություններին, Ռուսաստանի հայերի միությանը, Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմը, Հայաստանյան ընդդիմությանը և այլն, և այլն, և այլն...
Պարոն Ռուբենը քննադատ է :
Իսկ եթե ավելի լուրջ, ինքնաբավ գործիչը պետք է իմանա իր խոսքի արժեքն ու գիտակցի, որ իր անորակ խոսքը կարող է փոշիացնել և հողին հավասարեցնել իր ամբողջ կյանքի անցած ուղին :
Ակնհայտ է, որ Ռուսաստանում մենք` հայերս իսկապես հայրենանվեր և մեր երկրի շահերին ծառայող շատ գործիչներ ունենք, որոնցից կարող է օրինակ վերցնել պարոն Ռուբենը ու տարիներով ստեղծած իր ունեցվածքը ծառայեցնել մեր ժողովրդի շահերին, այլ ոչ միայն հանդես գալ մերկապարանոց և անհեթեթ քննադատություններով:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01