ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 16-ին ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկիի գլխավորած պատվիրակությանը, ովքեր Հայաստան են այցելել խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը հյուրերին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման գործընթացները, մասնավորապես Ընտրական նոր օրենսգրքի քննարկման և ընդունման փուլերը: ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է իշխանության և ընդդիմության փոխհամաձայնության արդյունքում:
Պարոն Շարմազանովը փաստել է, որ մեր երկիրը բռնել է խորհրդարանական կառավարման ուղին և այդ ճանապարհին առանձնակի կարևորել է դիտորդական առաքելությունների կատարած աշխատանքը և տրված անաչառ գնահատականները: Այդ համատեքստում ԱԺ փոխնախագահն ընդգծել է հատկապես ԱՊՀ դիտորդների դերակատարությունը:
Պարոն Շարմազանովը կարևորել է ժողովրդավարական չափանիշներին համահունչ ընտրությունների կազմակերպումը և հավելել. «Թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար ստեղծված են բոլոր նախադրյալները՝ քաղաքական և քաղաքացիական կամք, նոր Ընտրական օրենսգիրք և նոր Սահմանադրություն: Նախընտրական քարոզչության իրականացման հարցում ևս բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծված են հավասար պայմաններ»:
Վիկտոր Գումինսկին իր հերթին նշել է, որ իրենց հիմնական նպատակն է քաղաքական չեզոքության պահպանումը: Նա կարծիք է հայտնել, որ Ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները հեղափոխական են և ժողովրդավար: Պարոն Գումինսկին մանրամասն ներկայացրել է իրենց առաքելության նպատակը և առաջիկայում իրականացվելիք քայլերը:
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44