ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը: Նախարարն ասաց, որ նախորդ տարի պարարտանյութի բաշխումից գոյացել են պարտավորություններ և այս տարի այն ընկերությունները, որոնք շարունակելու են մատակարարում, բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկելով եկել են այն եզրահանգման, որ չխախտվի այս տարվա մատակարարումը, ժամանակացույց տրվի հին պարտքերը մարելու համար. խիստ հետևողական են լինելու:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սա չափազանց կարևոր խնդիր համարեց և կոչ արեց ուշադիր լինել: «Մենք այս տարի պարարտանյութի մատակարարման մրցույթը հայտարարելով, եթե չեմ սխալվում, ունեցել ենք 19 մասնակից, որոնցից հաղթող ենք ճանաչել երկուսին, որի արդյունքում տնտեսել ենք 1.2 միլիարդ դրամ սուբսիդավորման գումար: Այսինքն՝ ամեն տարի տրվող 2,3 միլիարդից այս տարի տալիս ենք 1.1 միլիարդ, բացի դրանից՝ մատակարարները մեզանից կանխավճար չեն ուզում, այդ պատճառով ֆինանսական հոսքերի մեջ մենք ունենում ենք բավականին արտոնյալ վիճակ»,-ասաց նա:
Վարչապետը նկատեց, որ գոյացած պարտքերը երկու բաղադրիչ ունեն՝ կանխավճարի և սուբսիդավորման, և որպեսզի ոչ մի գյուղատնտես չտուժի, տալիս են արտոնություն, սակայն հետագայում հսկելու են, որ ֆինանսական կարգապահությունը լինի առարկայական: «Մենք խոսել ենք, որ գյուղատնտեսի հետ պայմանագիրը կնքելու ժամանակ սերմ եք տալիս, պարարտանյութ եք տալիս, թե ինչ եք տալիս, մենք պատասխանատվություն ենք կրում որակի համար: Հետագայում մենք պետք է հասկանանք և գոյացած պարտքերին ինդիվիդուալ մոտեցում ցուցաբերենք և պատճառները հասկանանք, գուցե մեկ անգամ ռեալ զիջումների գնանք, էջը փակենք և նոր էջից սկսենք»,- ասաց նա:
15:18
14:55
14:36
14:26
14:14
13:56
13:45
13:24
13:04
12:58
12:49
12:25
12:09
12:02
11:42
11:38
11:16
11:02
10:45
10:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44