Գագիկ Ծառուկյանը գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ հիշատակեց այն ծանր իրավիճակը, որում մարդիկ ապրում են այսօր` ամեն տնից 2-3 հոգի վարկի տակ են, Հայաստանի 650 հազար ընտանիքների երկու-երեք անդամները վարկառու են:
«Ես ցավն էլ գիտեմ, դարդն էլ, ցանկություն էլ ունեմ երկիր, օրենք ու համակարգ փոխելու: Այսօր ձեզ ասում եմ` այնպիսի ուժի տվեք ձեր ձայնը, որ ունակ է այս ամենը անել»,- ասաց նա` ավելացնելով, որ վարկերը պետք է լինեն 2-5 տոկոս, պետք է առողջացման ծրագիր լինի:
«Համաշխարհային բանկից 0 տոկոսով բերվել են գումարներ, բայց ո՞վ է դրանցից օգտվել, ոչ մեկը: Դրա համար համապատասխան մարդիկ պետք է պատասխան տան, այդ գումարներն էլ ետ վերադարձվեն ու ուղղվեն փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ներդրումներին ու նոր աշխատատեղերի ստեղծմանը, քանզի բարեգործությամբ երկիր չես պահի»,- հայտարարեց նա:
Այսօր մեր ժողովուրդը ամեն օր մտածում է, թե ինչպես օրը մթնացնի, ինչպես երեխային կերակրի ու ինչպես կոմունալ վարձերը վճարի,այլ ոչ թե մտածում է տարվա կտրվածքով: Ուստի ճիշտ ընտրություն է պետք անել, որպեսզի առաջիկա հինգ տարիներին իրավիճակ երկրում փոխվի»,- ասաց նա:
Այնուհետ անդրադարձավ անցյալին. «Ես ավելի շատ ձայներ եմ ունեցել 2012-ին, բայց կոալիցիա չեմ մտել, որովհետև չէի կարող մեր խոստումները կատարել: 2015-ին տեսաք ինչ կատարվեց իմ գլուխը, հիմա բոլորն ասում են` պայմանավորված է վերադարձս, խոսացած է, բայց ես չեմ տարել ու չեմ տանի իմ ժողովրդին արյունահեղության, պատիվս չեմ:
Մեր խոսքը գործ է, դա կյանքն է ապացուցել ու մենք կարող ենք խոստանալ, որ երկրում իրավիճակ կփոխենք»,- հավաստիացրեց Ծառուկյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26