Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ս.թ. հունվարի 11-ի N 5-Ն որոշման՝ տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ընտրության, դիմումերի ներկայացման, ուսուցման և մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների ստուգման կարգը սահմանելու մասին, մեկնարկել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների ուսուցումը:
Շիրակի և Արագածոտնի մարզերում դասընթացների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանն այցելեց մարզկենտրոններ: Անդրադառնալով ուսուցման նպատակին՝ Դ. Կարապետյանը նշեց, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում լինելու են տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում այժմ ձևավորում է տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ռեզերվային խմբեր:
-Ընտրության օրը եթե նախապես գրանցված մասնագետը որևէ ընտրատեղամասում չներկայանա կամ առողջական պատճառներով ստիպված բացակայի տեղամասից, ԱԻՆ աշխատակիցները արագ կարձագանքեն ու կապահովեն տեխնիկական սարքավորումների անխափան աշխատանքը,-ասաց ԱԻ փոխնախարարը:
Փոխնախարար Կարապետյանը դասընթացի մասնակիցներին հիշեցրեց.
-Ընտրությունների օրը ըստ անհրաժեշտության ներգրավվելու դեպքում չպետք է մոռանալ, որ տեխնիկական սարքավորման սպասարկումը ապաքաղաքական և բացառապես տեխնիկական աշխատանք է, որով դուք նպաստում եք ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքի իրացմանը: Ուստի որևէ ընտրատեղամասից ահազանգի դեպքում պետք է արագ արձագանքել ու որակյալ ծառայություն մատուցել քաղաքացիներին, - եզրափակեց փոխնախարարը:
Ըստ որոշման հավելվածի ութերորդ կետի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է կազմակերպել և անցկացնել լրացուցիչ ուսուցում ՀՀ ԱԻՆ համակարգի (այդ թվում առանաձնացված ստորաբաժանումների) ծառայողների հետ և սահմանված կարգով շնորհել մասնագետի որակավորում:
Այդ որոկավորումը ձեռք բերած ՀՀ ԱԻՆ 12 մասնագետ ԿԸՀ-ի կողմից տրամադրված ձեռնարկներով և նմուշ-օրինակով համակարգի աշխատակիցների խմբերին ուսուցանում են սարքի սպասարկումն ու գործարկումը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26