Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ստորագրել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ Brexit-ի մեկնարկի մասին օրենքը: Բրիտանիայի ղեկավարը հավանություն է տվել օրենքին մարտի 16-ին, որն ավելի վաղ հաստատվել էր խորհրդարանի երկու պալատների կողմից: Այդ մասին հայտնել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն, գրում է Deutsche Welle-ն:
Այդպիսով Brexit-ի գործընթացը սկսելու մասին օրենքը մտել է ուժի մեջ: Այժմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կկարողանա դիմել Բրյուսելին միության կազմից երկրի դուրս գալու մասին պաշտոնական դիմումով:
Ինչպես ակնկալվում է, դա տեղի կունենա մինչև մարտի վերջը: Բրիտանական ԶԼՄ-ները կառավարական աղբյուրների վրա հղումով հայտնել են, որ Brexit-ի մասին հարցումն արվելու է ԵՄ հոբելյանական 25-րդ գագաթնաժողովից հետո, որը կանցնի մարտի 25-ին Հռոմում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատն օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս կառավարությանը սկսել Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը: Օրինագիծը թույլ է տալիս վարչապետին, թեև չի պարտավորեցնում, իրազեկել ԵՄ-ին կազմակերպության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին, քանի որ բրիտանացիների մեծ մասը կողմ է քվեարկել դրան 2016-ի հունիսին:
Մինչդեռ Շոտլանդիան մտադիր է համաձայնեցնել Բրիտանիայի հետ անկախության մասին նոր հանրաքվեի հարցը: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44