ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Շենգավիթում 37-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:20-ին, հաղորդում էր ստացվել առ այն, որ Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկում հայտնաբերվել է 1979թ. ծնված Ա.Մաղաքյանի դիակը՝ աջ ազդրի կտրած-ծակած վերքով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով եւ կատարվել մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ կնոջը մարմնական վնասվածք է պատճառել նախկին ընկերը։ Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը 37-ամյա կինն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է նախկին ընկերոջ հետ, որի ընթացքում վերջինս ձեռքով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, ապա դանակով՝ աջ ազդրի վերին երրորդի առաջային մակերեսին, որի հետեւանքով վնասվել է ազդրային զարկերակը։ Ստացած վնասվածքի հետեւանքով կինը մահացել է:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26