Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն՝ հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Իմացա, որ իմ լավ ընկերը՝ Արթուր Գևորգյանը, որոշել է կրկին մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: Անկեղծ ասած շատ ուրախ եմ էս լուրը լսելու համար՝ մի քանի պատճառով: Արթուրը տեղում կանգնող տեսակ չի, ձեռք բերածով բավարարվող չի: Նա միշտ ուզում է ավելին անել, կատարելագործվել, դա հատուկ է սպորտսմեններին:
Սպորտում հաջողության հասնել հնարավոր է միայն էդ սկզբունքներով ապրելու դեպքում: Ու դա տեղափոխել քաղաքականություն, նշանակում է պայքարի մեջ մտնել ու երբեք չբավարարվել արած աշխատանքով: Ես գիտեմ, թե ինչ հարգանք ունի Արթուրն իր թաղամասում: Ես գիտեմ, թե ինչ կարծիք ունեն իրա մասին իրա թաղամասից դուրս ապրող մարդիկ:
5 տարի առաջ, երբ Արթուրը ընտրվեց պատգամավոր, ես ափսոսանք ապրեցի, մտածելով, որ ժամանակի մեծ մասը կտրամադրի քաղաքական թեմաներին, իսկ ես շատ էի ուզում որ ինքը չհեռանա սպորտից:
Հետո երբ նա ընտրվեց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, իմ ուրախությանը չափ ու սահման չկար: Ուրախացել էի ոչ թե միայն իր համար, Հայաստանի ու հայկական սպորտի համար, քանի որ արդեն որպես պատգամավոր Արթուրը հնարավորություն կունենար ավելի բարձր մակարդակով ներկայացնել սպորտում եղած խնդիրները:
Արթուրի հետ անցել ենք երկար ճանապարհ. միասին մասնակցել ենք Համաշխարհային օլիմպիադաների, ունեցել ենք փառահեղ հաղթանակներ, հուզմունի ու հրճվանքի պահեր: Միշտ մեծագույն հպարտություն ու հաճույք եմ ապրել Արթուրին ներկայացնելով օտարազգի ծանոթներին ու ընկերներին: Դա շատ կարևոր բան է, երբ երկրիդ ներկայացնում է Արթուրի նման մարդը: Արթուր ջան, ախպեր ջան, քեզ հաջողություններ՝ քո բռնած ճանապարհին…
Մենք քեզ հետ ենք !!! »,-գրել է Օլիմպիական չեմպիոնը:
Հիշեցնենք, որ Արթուր Գևորգյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն):
yerkir.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26