Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 14-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժողներն ու Լյովա Երանոսյանի ազգականները համաձայնության են եկել: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողներ Արայիկ, Միքայել եւ Հակոբ Մելիքյանների շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ նշելով, որ հանդիպում է տեղի ունեցել եւ կողմերը համաձայնության են եկել:
«Միայն կարող եմ ասել, որ հանդիպում է եղել, քննարկել են եւ համաձայնության են եկել, ավելի բան չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ»,-ասաց նա:
«Օհանյան– Րաֆֆի– Օսկանյան» դաշինքը հայտարարություն էր տարածել, որ մարտի 14–ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել եւ դանակահարություն է եղել։ Ըստ դաշինքի՝ վնասվածքներ ստացածները իրենց համակիրներ են, իսկ հակառակ կողմը ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն է եղել իր մտերիմների հետ։ Լրագրողների հետ զրույցում «Օհանյան– Րաֆֆի– Օսկանյան» դաշինքի թեկնածուներ Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը նշել էին, որ վճաբանությւոնը եղել է քաղաքական բնույթի եւ Մելքոնյան ընտանիքի անդամենրին ծեծի են ենթարկել այն բանի համար, որ Ջրառատում աջակցել են ՕՐՕ-ին: NEWS.am-ի հետ զրույցում Էլինար Վարդանյանը նշեց, որ տեղեկություններ չունի՝ արդյոք կողմերի միջեւ հաշտություն կնքվել է թե չէ՝ նշելով, որ մանրամասների չի տիրապետում:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալվել է:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26