Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է դիմել Գերագույն դատարան և բողոքարկել վերջին մի քանի օրվա ընթացքում դաշնային 2 դատավորների կողմից նոր միգրացիոն հրամանագրի գործողությունը կասեցնելու որոշումը:
Ինչպես նշում է Reuters-ը, հրամանագրի կասեցման որոշումը կայացվել է ԱՄՆ Հավայի և Մերիլենդ նահանգներում: Մինչդեռ Վաշինգտոնի դաշնային դատավորը հայտարարել է, որ ևս մտադիր է ժամանակավոր արգելք սահմանել փաստաթղթի գործողության վերաբերյալ:
Աղբյուրը մանրամասնում է, որ թեև ԱՄՆ արդարադատության նախարարության խոսնակ Սառա Իսգուր Ֆլորեսը հրաժարվել է մանրամասնել իրենց մտադրությունների մասին, այնուհանդերձ՝ ենթադրվում է, որ մոտ ժամանակներս բողոքարկման հայց կներկայացվի Գերագույն դատարան:
Նոր միգրացիոն հրամանագիրը, որը պետք է օրենքի ուժ ստանար մարտի 16-ից, 90 օրով արգելում է առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 6 երկրի՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ:
Բացի այդ, հրամանագիրը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունման ծրագիրը: Սակայն նրանք, ովքեր ԱՄՆ մեկնելու թույլտվություն են ստացել նախքան հրամանագրի ստորագրումը, կկարողանան անարգել Միացյալ Նահանգներ մեկնել:
Ի տարբերություն նախորդ հրամանագրի` այժմ երկրների «սև ցուցակում» բացակայում է Իրաքը:
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44