Հայաստանում նախատեսվում է կառուցել երկրաջերմային էլեկտրակայան, որը երկրի ընդերքի ջերմությունը փոխակերպում է էլեկտրաէներգիայի։ Ջերմության ստորգետնյա աղբյուրներ են Երկրի կեղևում տեղի ունեցող ռադիոակտիվ փոխակերպումները, քիմիական ռեակցիաները և այլն։ Երկրի մակերևույթից 2000-3000 մետր խորության վրա շրջապտույտ կատարող ջրերի ջերմաստիճանը հասնում և անցնում է 100 °C-ից։ Մեծ խորություններում շրջապտույտ կատարող ջրերը զգալիորեն տաքանում են և կարող են Երկրի մակերևույթ դուրս բերվել հորատանցքերով։ Հրաբխային շրջաններում այդ ջրերն ունեն առավել բարձր ջերմաստիճան և երկրակեղևի ճեղքերով բարձրանում են վեր՝ երբեմն անջատվելով գերտաքացած շոգու ձևով։
Դեռևս անցյալ տարի Սյունիքի մարզում ծովի մակերևույթից 3100 մետր բարձրության վրա` Քարքարի երկրաջերմային տեղանքում, տեղի են ունեցել հորատման աշխատանքներ: Հայաստանում երկրաջերմային էներգիան չի գտնվում ամենաբարձր աստիճանի վրա, և Սյունիքի մարզում նոր 25 ՄՎ հզորությամբ Ջերմաղբյուրի երկրաջերմային կայանի կառուցումը կլինի այս ոլորտում ամենամեծ նվաճումը:
Ջերմաղբյուրի երկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ մոտ 2500-3000 մետր խորության վրա առկա են բարձր ճնշմամբ (20-25 մթն. ճնշ.) տաք ջրի (մինչև 250oC) պաշարներ: Ինչպես տեսնում ենք՝ Ջերմաղբյուրի երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը լուրջ տեղաշարժ առաջ կբերի ՀՀ էներգետիկ ոլորտում:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34