ԱՄՆ դաշնային դատարանն ուրբաթ Գլենդեյլում գտնվող Wells Fargo բանկի նախկին մենեջեր Ալբերտ Յագուբյանին մեղավոր է ճանաչել 1,66 միլիոն դոլարի լվացման գործով: Այդ մասին հայտնում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը:
Դատավորը մեղավոր է ճանաչել Բըրբենքի 37-ամյա բնակիչ Ալբերտ Յագուբյանին փողերի լվացման հարցում պայմանավորվածության գալու, փողերի լվացումը թաքցնելու չորս դեպքի և կեղծ բանկային տվյալներ մուտք գործելու համար:
Յագուբյանը մասնակցել է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ միջոցների լվացմանը Գլենդեյլի երկու բնակիչների հետ միասին: Երկու տղամարդիկ՝ 37-ամյա Արտաշես Դարբինյանը և 42-ամյա Օրբել Հակոբյանը, մեղավոր էին ճանաչվել անցած տարվա վերջին՝ խարդախությանն իրենց մասնակցության համար:
Խարդախությունը, որը կազմակերպվել է դեռևս 2013 թվականին, իրենից ներկայացրել է գումարների շորթում էլեկտրոնային փոստի միջոցով՝ մի քանի կեղծ ընկերությունների օգտագործմամբ, որոնք պոտենցիալ զոհերին 385 դոլարի դիմաց օգնություն են առաջարկել ապրանքանիշերի խախտումների վերահսկողության և ապրանքանիշ գրանցելու հարցում:
Արդարադատության նախարարության պաշտոնյաների խոսքերով՝ Յագուբյանն օգնել է գումարների լվացման հարցում՝ հանձնարարելով բանկի աշխատողներին բացել կեղծ էջեր, որտեղ հավաքված գումարներն ի պահ կհանձնվեն:
Նշվում է, որ գումարներն այնուհետև օգտագործվել են ոսկի գնելու համար: Դարբինյանը նաև Յագուբյանին լվացված գումարներից տոկոս է վճարել:
«Յագուբյանն, իր հերթին, վճարումներ է արել և առաջընթացի խոստումներ տվել իր ենթականերին՝ դրդելով նրանց կատարել կեղծ գործարքներ»,- նշվում է հայտարարությունում:
Wells Fargo բանկի նախկին մենեջերը ձերբակալվել է անցած տարվա հուլիսին՝ այն բանից հետո, երբ բանկն ի վերջո հայտնաբերել է կեղծ հաշիվները: Նրա դատավճիռը կընթերցվի մայիսի 22-ին:
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44