«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն այսօր հրավիրած ասուլիսին ներկայացրեց վերջին մեկ ամսում իրենց կողմից անցկացված քաղաքական հետազոտությունը, որը վերաբերում է հայ-ռուսական արդի հարաբերություններին: Նրա խոսքով՝ առաջիկա ԱԺ ընտրություններում հաղթելու են այն քաղաքական ուժերը, որոնք հետևողականորեն հանդես են գալիս հայ-ռուսական քաղաքական դաշտի զարգացման օգտին։
«ՀՀ բնակչության շրջանում հարցումների բոլոր տվյալները ցույց են տալիս, որ բնակչության 70%-ը կողմ է հանդես գալիս հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը, պաշտպանում է Պուտինի քաղաքականությունը և ակնկալում է երկկողմ հարաբերությունների զարգացում»,-ասաց նա և նշեց, որ ասվածը ներառում է թե՛ ՌԴ-ում ապրող 2 մլն-ից ավելի հայերի տրամադրությունը, թե՛ ՌԴ մեկնող 220 000 միգրանտները, թե՛ ՌԴ-ի հետ կապեր ունեցող հազարավոր բիզնես կազմակերպությունները:
Սաֆարյանի խոսքով՝ ՀՀ բնակչության 90%-ն իր սպասելիքները կապում է տնտեսության զարգացման հետ, և ուստի ՀՀ հասարակությունը հիմնականում աջակցում է այն քաղաքական ուժերի կեցվածքը, որոնք հանդես են գալիս ՌԴ-ի հետ տնտեսական շահերի զարգացման և խորացման օգտին:
«Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանի գործունեության այն կողմը, որն ուղղված է ՌԴ-ում ներդրողներ գտնելուն, գործընկերներ հայտնաբերելուն և ՀՀ-ում տնտեսության զարգացման ճյուղերն առաջ տանելուն, արտահայտում է ՀՀ բնակչության այս սպասելիքը»,-ասաց նա՝ նշելով, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն օգտվում է ՌԴ քաղաքական էլիտայի և ռուս գործընկների համակողմանի աջակցությունից։
Չորորդ կետով՝ ըստ նրա՝ ՌԴ-ի հետ բարեկամության և զարգացման օգտին, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության օգտին հանդես են գալիս ՀՀ շատ քաղաքական ուժեր, բայց ՀՀԿ-ն է միանձնյա առաջատար է հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունները առաջ տանելու հարցում։
«Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման առումով գործունեության առյուծի բաժինն ընկնում է ՀՀԿ-ի վրա, որը համագործակցության սերտ կապեր ունի «Յեդինայա Ռոսիա» կուսակցության հետ»,-ասաց նա:
Երկրորդ քաղաքական ուժը «Ծառուկյան» դաշինքն է և ԲՀԿ կուսակցությունը, որը նույնպես ունի համագործակցության դաշինք «Յեդինայա Ռոսիա» կուսակցության հետ: Ըստ նրա, այս ուժի համագործակցության առյուծի բաժինն ընկնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
Ամբողջությամբ՝ այստեղ
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42