Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Վեհափառ Հայրապետը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը` բարձրորեն գնահատելով այն աշխատանքը, որ իրականացվում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում տեղ գտնող խնդիրների արդարացի լուծման գործում: Այս համատեքստում Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել հայ հոգևորականների բերած հոգեխնամ ծառայությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, մասնավորապես` ՀՀ Զինված ուժերում, հիվանդանոցներում և քրեակատարողական հիմնարկներում` ի նպաստ նաև այդ կառույցներում գտնվող մարդկանց իրավունքների պաշտպանության:
Իր հերթին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, խոսելով ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության մասին, կարևորել է վերջինիս և մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև գործակցությունը:
Զրույցի ընթացքում խոսվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:
Վերջում Նորին Սրբությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին մաղթել է Աստծու զորակցությունը դժվարին իր առաքելության մեջ:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26