ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 17-ին հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ, ովքեր ճանաչողական այցով Ազգային ժողովում էին: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում. Էդուարդ Շարմազանովը զրույցի ժամանակ պատասխանել է ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են ինչպես մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքական գործընթացներին, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ԱԺ փոխնախագահը պատասխանել է Արցախի միջազգային ճանաչմանը վերաբերող հարցադրմանը: «Մեր նպատակն է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը: Արցախը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Արցախի անկախությունն այլընտրանք չունի, եւ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն խնայելու Արցախի հարցի հայանպաստ լուծման համար: Որպես պատասխանատու ուժ` մենք գտնում ենք, որ պատերազմով խնդիր չի լուծվելու. խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
Պարոն Շարմազանովն անդրադարձել է նաեւ զինված ուժերի մարտունակությանն առնչվող հարցադրմանը` ընդգծելով, որ անվտանգությունը մեր երկրի համար առանցքային հարցերից է, եւ պետությունն անում է հնարավորը առկա մակարդակն առավել բարձրացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: «Արցախի առաջնագիծն այսօր ամբողջությամբ ապահովված է տեխնիկական միջոցներով, որը բարձրացնում է առաջնագծի անվտանգության մակարդակը»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26