Այսօր՝ մարտի 17-ին, Երևանի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր նույնպես դատական նիստն անցավ լարված մթնոլորտում, իսկ ամբաստանյալների փաստաբաները մի քանի միջնորդություններ ներկայացրեցին դատավոր Աննա Դանիբեկյանին, ով բոլոր միջնորդությունները մերժեց: Ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հերթական անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին, ով խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ կրկին մերժեց փաստաբանի միջնորդությունը: Արարատ Նիկողոսյանի ինքնազգացողությունը վատացավ, ինչի համար շտապօգնության հերթապահ խումբը ժամանեց դատարան, իսկ նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը իր հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտանյալը առողջական խնդիրներ ունի. թևն է այտուցվել է և ջերմությունը բարձրացել էր: Այսօրվա դատական նիստի ժամանակ դատավորը նորից պնդում էր, որ լրագրողները 10 րոպե պետք է նկարահանումներ կատարեն, որից հետո դադարցնեն տեսանկարահանման ու նկարահանման աշխատանքները, ինչին նորից ընդվզեցին լրագրողները, որից հետո դատավորը 2 ոտքը դրել էր մեկ կոշիկի մեջ ու խռովկան ու կամակոր երեխայի նման դատական կարգադրիչներին հրահրում էր, որպեսզի խոչընդոտեն լրագրողների աշխատանքը: Դահլիճում ներկա գտնվողները ասում էին. «Հիշեք հայտնի խոսքը, երբ ասվում է «Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին է», հիմա դատավորը արգելում է նկարահանել դատական նիստը, որոովհետև գիտի, ոչ միայն նիստին ներկաներն են ականատես լինում նրա անգրագիտությանը, այլև լրագրողները դա կհրապարակեն և հանրությունն էլ կիմանա, թե ինչպիսի հարուստ իրավական գիտություններ ունի տիկին դատավորը»: Դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց՝ Լ. Սիմոնյանի պաշտպանյալի վատ առողջության պատճառով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26