Մարտի 17-ին «Ելք» դաշինքի համապետական ցուցակը ղեկավարող Էդմոն Մարուքյանը իրազեկում էր իրականացնում Տավուշի մարզում: Կեսօրից հետո նա նախընտրական քարոզչություն էր կատարում Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում: Նրան հարցրինք՝ քարոզարշավի ընթացքում խոչընդոտներ եղե՞լ են: Մարուքյանն ասաց. որ խոչընդոտներ չեն եղել, միակ խոչընդոտը եղել է այն, որ Վանաձորում, Երեւանում, Նոյեմբերյանում իրենց պաստառները, բաներները պատռել են, դրանց վերաբերյալ տեսախցիկների նկարահանած կադրերը, որտեղ երեւում են պատռող անձինք, իրենք հանձնել են ոստիկանություն, մնում է ,որ ոստիկանությունը պարզի դրանց ինքնությունը: Հարց տվեցինք խորհրդարանական ընտրություններում «Ելքի» շանսերի մասին: Նա ասաց. «Ելք» դաշինքը բոլոր հարցումներով այս պահին 3-րդ տեղում է: Բայց քարոզչությունը նոր է սկսվել, այդ հարցումների արդյունքում 35 տոկոսը չի պատասխանել, չի ասում, թե ում է ընտրելու: Իսկ եթե չի ասում, դա նշանակում է, որ ոչ ՀՀԿ-ին է ընտրելու ոչ էլ՝ իշխանական արբանյակ որեւէ ուժի, հետեւաբար այդ 35 տոկոսը, շատ հնարավոր է, որ գա «Ելք» դաշինքին: Ավելին ասեմ, որ մեր քարոզչությունն իր ակտիվ եւ ագրեսիվ փուլ է մտնում հիմա: Մենք առաջին 10 օրը զուտ իրազեկել ենք դաշինքի ստեղծման մասին, ինչպես է այն ստեղծվել, ովքեր են, այսինքն՝ դաշինքի մասին տեղեկացվածությունն ենք բարձրացրել: Հիմա այլ փուլ է մտնում,հիմա քարոզչությունն այլ փուլում է, ես կարծում եմ՝ այս փուլը, մեր հաղթարշավը կփակենք արձանագրված լուրջ արդյունքներով, որի մասին դուք կիմանաք ապրիլի 2-ի գիշերը»: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26