ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում՝ բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոցներ ներմուծումը, պարզվել խմբի անդամների ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեÕ « դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2015թ. մայիսից մինչև հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կողմից մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ են ներմուծվել ՀՀ և դրանք իրացվել տարբեր անձանց:
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի անդամների ինքնությունը, ապացույցներ ձեռք բերվել, որ այն ձևավորվել է ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալների նախաձեռնությամբ, ովքեր ունեցել են նաև օժանդակողներ ազատության մեջ։
Մասնավորապես՝ Հ.Կիրակոսյանը «Հրազդան» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում համաձայնություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Վ.Կարապետյանի հետ՝ Բ.Մկրտչյանի միջոցով Հայաստան թմրամիջոցներ տեղափոխելու և դրանք իրացնելու վերաբերյալ: Նրանց երեքի կազմում ստեղծված կազմակերպված կայուն խմբի հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով՝ որպես հանցագործության օժանդակողներ են ներգրավվել ազատության մեջ գտնվող քաղաքացիներ Ա.Հարությունյանը և Հ.Նիկոյանը:
Ըստ կատարված դերաբաշխման՝ Բ.Մկրտչյանը, մաքսային հսկողությունից թաքցնելով, Հունաստանից Հայաստան է առաքել ապօրինի ձեռք բերած թմրամիջոցները, որոնք Հայաստանում ստացել է Հ.Կիրակոսյանը՝ Հ.Նիկոյանի օժանդակությամբ, և փոխադրել, իսկ իրացումից ստացված գումարները հավաքել և ուղարկել է Բ.Մկրտչյանին: Վ.Կարապետյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ-ում թմրամիջոց ձեռքբերողների հետ, կազմակերպել Ա.Հարությունյանի և Հ.Նիկոյանի օժանդակությամբ դրանց իրացումները:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Հ.Կիրակոսյանին, Վ.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի, 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով, Ա.Հարությունյանին և Հ.Նիկոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:
Բ.Մկրտչյանի մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի, 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26