«Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական 30 կետերում Ջավախքը չկա, սակայն այդ հարցում կուսակցությունն իր դիրքորոշումն ունի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը,պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ջավախքը կուսակցության ծրագրում ներառված չէ:
«Մենք կուսակցության ծրագիրը շրջանառում ենք 30 կետով, ունենք նաև ծավալուն ծրագիր, որտեղ, վստահ եմ, Ջավախքին վերաբերող կետ կլինի: Հանրության համար առավել մատչելի լինելու համար ՀՎԿ-ն իր 30 կետերում ներառել է Հայաստանի ներքին լրջագույն խնդիրներն ու արտաքին մարտահրավերները, դրա համար Ջավախքին վերաբերող կետ չկա, բայց մեր ծրագրերում Ջավախքն իր տեղն ու դերն ունի»,-ասաց Բիշարյանը, հավելելով, որ որպես քաղաքական ուժ այդ խնդիրներին չեն կարող չանդրադառնալ:
Բիշարյանը հայտնեց, որ պետք է ամեն ինչ անել, որ հայ համայնքը Վրաստանում ավելի հզոր, կազմակերպված և ներկայանալի լինի.«Ինչպես ԼՂՀ-ի հարցում ենք աջակցում, այնպես էլ Ջավախքում պետք է ուշադիր լինենք, որ խնդիրներ չծագեն և առկա խնդիրները լուծվեն: Սա ակնհայտ պետք է լինի բոլորի ուշադրության կենտրոնում՝ ոչ միայն որպես քաղաքական ուժի, այլ նաև որպես ՀՀ քաղաքացու»:
Նշենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ծրագրում Վրաստանին վերաբերող կետերը վերաբերում էն միայն Հայստանի տնտեսական շահին: Կուսակցությունն առաջարկում է հզորացնել Հայաստան-Իրան-Վրաստան- Ռուսաստան էներգետիկ հանգույցը:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26