Հայաստանում և իշխանությունը և առավել ևս ընդդիմությունը միայն խոսում են և բացարձակ չեն գործում։
Իշխանությունը օրնիբուն պայքարում է կոռուպցիայի, մենաշնորհների, օլիգարխների, գողականների, ընտրակեղծարարների և ամենաթողության դեմ՝ ասել է թե ինքն իր դեմ, իսկ ընդդիմությունը բոլորին հայտնի տիրող իրավիճակի արձանագրումից և գրեթե ամեն օր իշխանափոխություն խոստանալուց բացի այլ բան չի անում, չի առաջարկում իրական այլընտրանք և որ ամենակարևորն է՝ դրան հասնելու մեխանիզմներ։
Իշխանությունը փորձում է հավատացնել, թե «ինքն կտրում է ծառի այն ճյուղը, որի վրա նստած է», սակայն ապաշնորհության պատճառով այդ իմիտացիան էլ չի ստացվում, իսկ ընդդիմությունը հարմարավետ տեղավորվել է իշխանական համակարգի իրեն հատկացված տեղում և նրանից յուրաքանչյուրը իր խնդիրն է լուծում։
Ամենամեծ ցավը այն է, որ հասարակությունը ամեն քայլափոխի խոսում փոփոխությունների անհրաժեշտության մասին, սակայն միայն խոսում է, քանզի դա ամենաանվտանգ բանն է։
Ընտրակաշառք վերցնողը, քվեարկելուց անմիջապես հետո սկսում է հայհոյել իշխանություններին, թաղի խուժանը և հեղինակությունները նույնպես սկսում են բողոքել թե ինչ վիճակում են ապրում ու այսպես շարունակ մինչև հաջորդ ընտրություններ։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34