Մարտի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:
«Սա մեր առաջին հանդիպումն է` Ձեր կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց ի վեր, եւ, օգտվելով առիթից, կրկին շնորհավորում եմ բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթում Ձեր կարեւոր առաքելության մեջ», - ասաց նախարար Նալբանդյանը:
Արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեց ՀՀ Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները եւ նրա անունից Անտոնիու Գուտերեշին հրավիրեց այցելել Հայաստան։
Անտոնիու Գուտերեշը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների եւ հրավերի համար, վստահեցրեց, որ, որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, նպատակադրված է արդյունավետ համագործակցություն ծավալել Հայաստանի հետ։
Գլխավոր քարտուղարը գոհունակությամբ արձանագրեց. «Իր անդամակցության քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների եւ օղակների հետ, հանդես գալիս նախաձեռնություններով, որոնք արժանի են բարձր գնահատանքի»:
ԱԳՆ ղեկավարը հավաստիացրեց, որ այսուհետ եւս Հայաստանը շարունակելու է իր կառուցողական ներգրավվածությունը եւ ակտիվ գործունեությունն՝ ուղղված ՄԱԿ-ի նպատակների կյանքի կոչմանը։
Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրեց ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունները։
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցերի:
Քննարկվեցին իրավիճակը Մերձավոր Արեւելքում, փախստականների, միգրացիոն հոսքերի հետ կապված խնդիրները: Այս համատեքստում Անտոնիու Գուտերեշը արժեւորեց Հայաստանի ջանքերը փախստականներին ապաստան տրամադրելու հարցում՝ նշելով, որ դա օրինակելի է:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված ներկա իրավիճակը: Անդրադարձ կատարվեց նախորդ տարի Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին: Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն աջակցություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների` հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:
Նյու Յորք այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ։ Քննարկվեցին ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը վերաբերող հարցեր։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26