Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մարտի 17-ին հրապարակել է ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույցը:
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքից Aysor.am-ը տեղեկանում է, որ միջանկյալ զեկույցում մանրամասն ներկայացվում է օրենսդրական դաշտը, ընտրական նոր օրենսդրության պահանջները, առաջադրված քաղաքական ուժերն ու նախընտրական իրավիճակը:
«Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ին: Քարոզարշավը մեկնարկեց բավական պասիվ և միայն վերջին շրջանում այն ակտիվացավ: Ընտրական օրենսդրությունը ընտրություններին մասնակից ուժերի համար սահմանում է հավասար հնարավորություններ, նախընտրական քարոզարշավի ընթացքում տրամադրվում է վճարովի ու անվճար եթեր, հատկացվում են տեղեր քարոզչական պաստառները փակցնելու համար», - նշվում է զեկույցում:
Միջանկյալ զեկույցում, անդրադառնալով զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները արձանագրել են, որ խոսքի ազատությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ:
«Խոշոր կոմերցիոն հեռուստաընկերությունները ֆինանսավորվում են գործարար կամ քաղաքական շրջանակների կողմից և դա ընկալվում է այնպես, որ դրանք խիստ կապ ունեն կառավարության հետ, ինչպես Հանրային հեռուստաընկերությունը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից հարցված լրագրողներն ասել են, որ կան միջամտություններ իրենց աշխատանքում հատկապես այն դեպքում, երբ քննադատվում է կառավարությունը», - նշված է զեկույցում:
Միևնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ ինտերնետային ռեսուսրների աշխատանքին որևէ միջամտություն չկա:
Դիտորդները նաև ներկայացրել են, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է ընթացք տա ընտրախախտումներին: Նշվում է, որ տարբեր աղբյուրների (մամուլ, թեժ գծով ստացված զանգեր, զեկույցներ) հիման վրա առանձնացրել է 130 դեպք, որոնց մեծ մասը վերաբերել է ընտրակաշառքին և ընտրական իրավունքների խախտմանը: Դրանցից 31 դեպքը փոխանցվել է ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու համար, իսկ մնացածը համարվել է անհիմն:
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների կողմից շատ հարցվածներ դիրքորոշում են հայտնել, որ հանրությունը անկեղծ չէ և չի վստահում ընտրական կառույցներին, դատարաններին ու իրավապահներին՝ ընտրախախտման դեպքերին արդյունավետ լուծում տալու համար», - նշված է զեկույցում:
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44