Քիչ առաջ Աբովյանում ավարտվեց «Ծառուկյան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը: Իր ելույթի հիմնական մեխը նա նշեց երկրում ներդրումների անհրաժեշտությունը, որոնք կարող են երկրում իրական փոփոխությունների սկիզբ դնել: Այնուհետ նա նշեց, որ բանկային համակարգը պետք է հիմնովին փոխվի, որպեսզի մարդիկ մի քիչ թեթևանան, բացի օրվա հոգսերը, նաև ապագայի հետ կապված ծրագրեր գծեն:
Իսկ այսօր մարդիկ, նրա խոսքով, դա չեն կարող անել, քանի որ որևէ պայման ու հնարավորություն երկիրը չի ընձեռում. «Մենք խոստանում ենք պայման ու հնարավորություն ստեղծել, որ մարդիկ կարողանան ապրել իրենց հայրենիքում, ոչ թե հուսահատ հեռանան ու հեռվից ընտանիք պահեն: Սա նշանակում է, որ մեղավորը մենք ենք, օրենքներ պետք է փոխվեն. այս ամենին մենք տիրապետում ենք, հնարավորություն տվեք և հենց առաջին որոշումը կլինի կյանքի կոչել մեր 15 կետերը»,- ասաց նա:
Գագիկ Ծառուկյանը նաև հավաստիացրեց, որ եթե երկրում պայմաններ ստեղծվեն, ապա հեռացած մարդիկ կվերադառնան: Ի դեպ, Աբովյանում էին նաև «Ծառուկյան» դաշինքի միջազգային գործընկերները, որոնք ժամանել են տարբեր երկրներից` ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, անգամ Ավստրալիայից: ԲՀԿ առաջնորդը նշեց, որ նրանք ծանոթացել ու ողջունել են «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը և հայտարարել, որ առանց այդ առողջացման ծրագրի հնարավոր չէ փոփոխություն անել Հայաստանում:
Վաղը միջազգային գործընկերների խումբը այցելելու է հայ-թուրքական սահման, որպեսզի հնարավոր լինի որևէ կերպ աջակցել դրա բացմանը, իսկ հաջորդ այցելության ժամանակ, տեղեկացրեց Ծառուկյանը, նրանք մտադիր են լինել նաև Արցախում. «Այստեղ են Եվրոպահի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատգամավորներ, ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, Ավստրալիայից, Չեխիայից և այլ երկրներից մեր գործընկերները: Նրանք եկել են ասելու, որ մենք ուժեղ ենք և մենք հաղթելու ենք ու հաղթելուց հետո էլ նրանք աջակցելու են մեզ կառուցել բարգավաճ Հայաստան»,- հայտարարվեց հանրահավաքի ժամանակ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26