ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը 2016 թվականի նոյեմբերի ընտրություններում պարտվելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև՝ հայտարարելով, որ պատրաստ է օգնել ամերիկացիներին հաղթահարելու դժվարությունները։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
«Ինձ, ինչպես նաև իմ շատ ընկերներին դժվար է նորությունները դիտելը։ Ես չեմ հավատում, որ մեր քաղաքական տարաձայնությունները կարող են վերածվել անձնականի։ Մենք չենք կարող անտեսել մարդկանց կամ միտումնավոր սառը վերաբերվել նրանց միայն այն պատճառով, որ նրանք չեն կիսում մեր քաղաքական հայացքները»,-հայտարարել է Քլինթոնը Փենսիլվանիայում՝ Սուրբ Պատրիկի օրվա առիթով իռլանդացի կանանց միավորման ընթրիքի ժամանակ։
Նա նշել է, որ այդ տարաձայնությունները պետք է հաղթահարեն շարքային քաղաքացիները, այլ ոչ թե իշխանությունը։
«Ես պատրաստ եմ դուրս գալ անտառից և լույս սփռել այն ամենի վրա, ինչ իսկապես խոսվում է խոհանոցներում, ընթրիքների շուրջ, որպեսզի մենք կարողանանք ուժ հավաքել և առաջ շարժվել»,-ասել է Քլինթոնը։
Նշանակու՞մ են արդյոք Քլինթոնի այդ խոսքերը վերադարձ դեպի մեծ քաղաքականություն, նախկին պետքարտուղարը չի հստակեցրել։
2016-ի նոյեմբերին ընտրություններից հետո առաջին անգամ Քլինթոնին նկատելի էին ամուսնու հետ անտառում։ Այնուհետև նա կատակել էր՝ ասելով, որ սկզբում ցանկացել է այնտեղ մնալ, սակայն հետո մտքափոխվել է։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55