ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ մարտի 17-ին, 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Հակոբի Գրիգորյանը:
Անատոլի Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Անատոլի Գրիգորյանի կենսագրությունը
Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (1956-1961), ապա՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետը (1962-1967)։
1967-1976 թթ. աշխատել է նկարիչ-բեմադրող՝ հայկական հեռուստատեսության ստուդիայում։
1970 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է, 1977 թ․ ընտրվել է Հայաստանի նկարիչների միության քարտուղար, 1978 թ․՝ ԽՍՀՄ նկարիչների միության նախագահության անդամ։
1982 թ. Ա. Գրիգորյանը վերընտրվել է Հայաստանի նկարիչների միության քարտուղար և, միաժամանակ, ԽՍՀՄ նկարիչների միության նախագահության անդամ։
1983 թ.-ից՝ ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ։
1965 թ․-ից Անատոլի Գրիգորյանը եղել է ցուցահանդեսների մշտական մասնակից, որոնք կազմակերպվել են Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Նրա նկարները ցուցադրվել են (ինչպես ընդհանուր, այնպես էլ անհատական ցուցահանդեսներում) Ռուսաստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ավստրիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, ԳՖՀ-ում և այլ երկրներում։ Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում են Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի պետական պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Վանաձորի պատկերասրահում, մշակույթի նախարարության ֆոնդում, Ռուսաստանի և Հայաստանի նկարիչների միությունում, ինչպես նաև՝ բազմաթիվ անձնական հավաքածուներում։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26