Մարտի 17-ին Հանոյում կայացել է Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, իսկ վիետնամական կողմից` Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ` Հոանգ Քուոկ Վուոնգը, ովքեր նաև հանձնաժողովի համանախագահներն են։
Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, գյուղատնտեսության, տրանսպորտի, մշակույթի, զբոսաշրջության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Քննարկումների արդյունքում ստորագրվել է նիստի արձանագրությունը, որում ըստ ոլորտների սահմանվեցին առկա համագործակցության զարգացման ուղղությամբ անհրաժեշտ հետագա քայլերը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն այցի ընթացքում նաև հանդիպումներ են ունեցել Վիետնամի իրենց պաշտոնակիցների հետ։
Հովհաննես Ազիզյանը Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Հոանգ Քուոկ Վուոնգի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկել է հայկական ապրանքատեսակների արտահանման հնարավորությունները և ԵԱՏՄ-Վիետնամ Ազատ առևտրի համաձայնագրին առնչվող հարցեր։
Ներսես Տեր-Վարդանյանի և Վիետնամի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Վուոնգ Դույ Բիենի հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված մշակութային միջոցառումների և փոխադարձ մշակութային օրերի անցկացման ծրագրեր:
Միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2019 թվականին Երևանում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26