«Դա իմ կազմակերպած միջոցառումը չէր, այդտեղ թյուրըմբռնում կա։ Նոյեմբերյանի ուսանողներն ամեն տարի միջոցառում են կազմակերպում և այս տարի էլ բացառություն չէր։ Ես այնտեղ պարզապես հյուր եմ եղել և նույնիսկ քաղաքական ելույթ չեմ ունեցել, ուսանողների հետ պարզապես մասնակցել եմ փոքրիկ խնջույքի։ Ինձ հետ մի քանի մարդ եմ հրավիրել, այդ թվում նաև իմ ընկերոջ որդուն, որը ներկայացված է ձեր նյութում։ Այդ տղան պարահրապարակում ոտքը ոլորել է և դուրս է եկել միջանցք, այնտեղ ոտքը ցավել է և նա կռացել է, որ տեսնի, թե ինչ է եղել։ Այդ պահին նրան են մոտեցել անվտանգության աշխատակիցները, նրան բարձրացրել են վերև, իսկ նրա ընկերներին թվացել է , թե ինչ-որ միջադեպ կա, որ իրենց ընկերոջը խփել են ու նրանք էլ կողքից փոքրիկ վիճաբանություն են սկսել։ Ինձ զեկուցել են, ես անմիջապես մոտեցել եմ, որ տեսնեմ, թե ինչ է կատարվում, դե հասկանալի է՝ մի քանի բաժակ խմած մարդկանց այդ պահին թվում է, թե վիճաբանություն է ընթանում, որը չի եղել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանում ներկայացրեց «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Վարուժան Բաբաջանյանը՝ անդրադառնալով ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի այն տեղեկատվությանը, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում կազմակերպված խնջույքի ժամանակ անվտանգության աշխատակիցները կոտրել են ՀԱԿ անդամ 21-ամյա Յուրի Մամյանի ոտքը։
Վարուժան Բաբաջանյանի խոսքերով՝ նրանք երիտասարդին տեղափոխել են սենյակ, սակայն այդ պահին չեն պատկերացրել, որ ոտքը հնարավոր է, որ կոտրված լինի, իսկ այնուհետ երիտասարդին տաքսիով ճանապարհել են հիվանդանոց։
«Այնտեղ պարզվել է, որ ոտքը կոտրված է, գիպս են դրել, իսկ ես այդ կոտրվածքի մասին ես տեղեկացել եմ այսօր՝ կեսօրին։ Դրանից հետո ես զանգահարել եմ իմ ընկերոջը, այսինքն այդ տղայի հորը և ասել եմ, թե այդ ինչ խոսակցություններ են տարածվել, որ նա ՀԱԿ-ի ակտիվիստներից է, ոտքը ջարդել են և նման բաներ։
Ինչ կապ ունի, թե նա ով , եթե նա ինձ հետ է եկել, ես էլ «Ծառուկյան» դաշիքնի պատգամավորի թեկնածու եմ, ապա դա անվտանգության բարձր երաշխիք է։
Այդ մարդը ուրիշ տպավորությունների տակ լրատվամիջոցների հետ զրույցում մի քանի բան է խոսել , որից հետո ես նրա հետ հեռախոսազրույց եմ ունեցել, բացատրել եմ իրավիճակը, նա խոսել է իր տղայի հետ և հիմա իրենք էլ ճշմարտությունը գիտեն։ Այնպես որ որևէ այդպիսի միջադեպ չի եղել»,-նշեց Վարուժան Բաբաջանյանը։
Նկատենք, սակայն, որ Յուրի Մամյանի հայրը՝ Սուրեն Մամյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ վիճաբանությունը ծագել է դրոշը ընկնելու պատճառով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26