Թուրքիայի քաղաքացիները հաճախ ասում են, որ իրենք ԵՄ կազմի մեջ չեն, որպեսզի դուրս գան։ Brexit-ը կայացավ, Ֆրանսիան խոսում է Frexit-ի, Հունաստանը՝ Grexit-ի մասին, Exitalian ճանապարհին է…իսկ Թուրքիա՞ն։ Թուրքիան միության անդամ չէ, որպեսզի վիճի դուրս գալու համար… Այս մասին Sabah-ում գրում է թուրք վերլուծաբան Շերեֆ Օգուզը։
«Այո, մենք չենք հանդիսանում ո՛չ Եվրոպայի քաղաքական և ո՛չ էլ արժութային միության անդամ։ Եվրոպան ավելի քան կես դար մեզ պահում է անդամակցության շեմին, սակայն 21 տարի մենք մաքսային միության կազմում ենք։ Այժմ քննարկվում է մեր անդամակցությունը հենց այդ միությանը, և մենք խոսում ենք ապագա մաքսային միության մասին»,-գրում է Օգուզը՝ հավելելով, որ ակնհայտորեն ծերացող Եվրոպայում «վերելքի դարաշրջանը» ավատին է մոտեցել, 2008 թվականի համաշխարային ճգնաժամից հետո նույնիսկ սկսվել է «լճացման դարաշրջանը» և վերջապես, Brexit-ով վրա է հասել «անկման շրջանը»։
Ճգնաժամը Եվրոպայի հետ հարաբերություններում՝ սկզբում Գերմանիայի, իսկ այնուհետև Նիդերլանդների հետ, ըստ ամենայնի, կանդրադառնա այդ թվում մաքսային միության արդիականացման գործընթացի վրա։ «Մենք վաղուց կասկածի տակ էինք դրել այդ համաձայնագիրը, այս անգամ Եվրահանձնաժողովը հանդես եկավ համաձայնագիրը թարմացնելու առաջարկով»,-գրում է հոդվածագիրը։
«Լավ, իսկ ի՞նչ է իր մեջ ներառում այդ արդիականացումը։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ նոր տարբերակը, որը մենք կարող ենք անվանել «մաքսաին միություն 2.0»։ Առաջին հայացքից թվում է, որ դա կլինի Թուրքիայի օգտին, սակայն ես այդպես չեմ կարծում։ Հաշվի առնելով ԵՄ-ի ծառայության ցուցակը, չի կարելի լիովին վստահ լինել։ Մենք ԵՄ-ի 5-րդ խոշոր առևտրային գործընկերն ենք՝ 140 մլրդ եվրոյի չափով օպերացիաների ծավալով։ Սակայն գլխավոր խնդիրը նրանում է, որ ԵՄ-ն, փոխաբերական իմաստով, հաճելի երազներ չի տեսնում՝ կապված Թուրքիայի հետ։
Ավելին, «դիվանագիտությունից, օրենքի, էթիկայից դուրս» իր գործողություններով այն վերածնել է խաչակիրների մտածելակերպը։
Այսպիսով՝ Գերմանիայի հրամանով Նիդերլանդների հարձակումները ստիպում են մեզ կասկածել ոչ միայն ԵՄ-ին անդամակցելու հարցում, այլև մաքսային միությունում ներկայության շարունակման։ Եթե մոտ ժամանակներս Նիդերլանդները ներողություն չխնդրեն, իսկ Գերմանիան և ԵՄ այլ երկրներ չփոխեն իրենց թշնամական դիրքորոշումը մեր հանդեպ, մենք կարող ենք անցնել Trexit-ի գործընթացի։
Առաջարկում եմ համապատասխան գերատեսչություններին, և առաջին հերթին մասնավոր բիզնեսին մանրակրկտորեն մշակել մաքսային միությունից Թուրքիայի դուրս գալու սցենարներ, վերլուծել հետևանքները և արդեն հիմա սկսել մշակել այլընտրանքային քաղաքականություն։
Ես հիշում եմ, որ 80 հազար էջ ծավալով փաստաթուղթը մաքսային միության մասին, որին միացանք 1996 թվականին, մենք սկսեցին թարգմանել թուրքերեն դրա ստորագրումից երկու տարի անց։
Երբ հնարավոր հանրաքվեի արդյունքներում Trexit-ը կայանա, եկեք չկրկնենք նախկին սխալներն ու միջոցառումներ ընդունենք նախապես»,-գրում է թուրք վերլուծաբանը։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55