Ինչպես հայտնի է, Շիրակի մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը նոր մարդ չէ մարզում: 2013-2016 թվականներին նա զբաղեցրել է հանրապետության ամենաաղքատ մարզի՝ Շիրակի մարզպետի պաշտոնը: Չնայած նրան, որ երեք տարին այդքան էլ մեծ ժամկետ չէ, այդուհանդերձ, նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում Ֆելիքս Ցոլակյանին հաջողվել է բազմաթիվ խնդիրներ լուծել համայնքների համար: Պաշտոնավարման ընթացքում Ֆ․Ցոլակյանն աչքի է ընկել մարզին անմնացորդ նվիրումով ու շիրակցիների հանդեպ սրտացավությամբ:
Չլինելով կուսակցական՝ իր պատասխանատու վերաբերմունքով ու շփման բարձր կուլտուրայով շահել է կուսակցական տարբեր պատկանելություն ունեցող համայնքապետերի համակրանքն ու վստահությունը։ Թերևս վերոնշյալով է պայմանավորված այն հանգամանքը, որ 2016 թվականի փետրվարին՝ Ֆ. Ցոլակյանի Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու ժամանակ, գյուղապետերից շատերը դեմ կանգնեցին՝ մամուլով իրենց առարկություններն արտահայտելով։ Այսօր էլ՝ Ֆելիքս Ցոլակյանի մարզպետի պաշտոնից ազատվելուց մեկ տարի անց, գյուղապետերը խանդավառությամբ են հիշում նրա պաշտոնավարման տարիները, թվարկում են վերջինիս կատարած աշխատանքները՝ շեշտելով, որ պատգամավորի թեկնածուին և, առհասարակ, ցանկացած պաշտոնյայի, պետք է գնահատել ոչ թե իր տված խոստումներով, այլ փաստերով՝ կատարած աշխատանքով։ Մեզ հետ զրույցում Ազատան համայնքի գյուղապետ Վարդան Իկիլիկյանն այսպես բնութագրեց Ֆելիքս Ցոլակյանին․«Ես Ֆելիքս Ցոլակյանին ավելի մոտիկից ճանաչել եմ իր՝ մարզպետ եղած ժամանակաշրջանում ու բարձր եմ գնահատում նրա լսելու ընդունակությունը․ ցանկացած ղեկավար պետք է ունենա այս հատկանիշը։
Նա կարող է ժամերով մարդկանց լսել, հասկանալ, պատկերացնել, մտնել մարդու հոգեբանության մեջ։ Այդ մարդու մոտ ընդհանրապես չտեսանք հարուստի ու աղքատի մեջ տարբերություն դնելը․ համայնքի ղեկավարների հետ առնչվելով՝ առաջին օրվանից մեզ հնարավորություն տվեց ցանկացած պահի, թեկուզ և ոչ աշխատանքային օրերին ու ոչ աշխատանքային հեռախոսահամարներով շփվել իր հետ։ Գիշեր է եղել, թե ցերեկ, համայնքի խնդիրներով կիսվել ենք իր հետ, եթե նույնիսկ զանգել ենք ու ինքը չի կարողացել պատասխանել, հետ է զանգել՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ կա համայնքում, հո բան չի՞ պատահել։ Իր անցած ամբողջ ճանապարհը, որ կարդում ես, թե ինչ պաշտոններ է վարել, այդքան բարձր պաշտոններ ունենալով՝ իր մասին քննադատությունների չենք հանդիպել։
Սա նշանակում է՝ մաքուր ապրած մարդ է։ Մենք էլ այդ կարծիքին ենք, որ լրագրողական դաշտը, ի տարբերություն վերջին մարզպետի, այս մարդու հասցեին, կարել է ասել, համարյա ոչ մի քննադատական, վարկաբեկիչ խոսք չի հնչեցրել։ Ինքը շատ երկար չաշխատեց մարզպետ, մոտ 3 տարի, չեմ ասում երեք տարին կարճ է, բայց կարողացավ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ չէինք տեսել մինչ այդ։ Ֆելիքս Ցոլակյանի խոսքը մարդկային էր, ոչ վարչական, իր մարդկային մոտեցումներն էլ մեզ պարտավորեցրեց, որ ավելի նվիրված ու լավ աշխատենք համայնքի համար, որովհետև ինքը շիտակ էր աշխատում մեզ հետ՝ առանց խաբելու։ Մեզ իր մարդկային խոսքը մի պարտավորություն տվեց, որ կարելի էր ժամանակից շուտ իր հանձնարարություններն անել ու արվում էր։ Սա ակնհայտ էր, բոլորը տեսնում էին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26