Երեկ մի նոր միջադեպ է գրանցվել նախընտրական կրքերի շուրջ։ Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Արագածոտնի Աշնակ գյուղում` ՀՀԿ համակիրների անմիջական մասնակցությամբ: Dialogue.am-ին՝ գյուղացիների փոխանցած տեղեկության համաձայն՝ ճանապարհային ոստիկանության տարածքային բաժանմունքի նախկին պետի որդի Տավրոս Սափեյանը, որը ՀՀԿ թեկնածու Նաիրի Սահակյանի մտերիմն է, իր համախոհ մի խումբ երիտասարդների հետ շուրջ մի քանի օր է գրեթե զավթել է գյուղամեջը:
Նրա խոսքով` Տավրոսի «ջահելները» գինովցած վիճակում, գրեթե ամեն օր վերահսկում են գյուղի անցուդարձը, խոչընդոտելով քաղաքական բոլոր ուժերի և մարզից ռեյտինգային թեկնածուների քարոզարշավը գյուղում, բացի Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր` Նաիրի Սահակյանի քարոզարշավը: Տավրոս Սափեյանը նույնիսկ հայտարարել է` «գյուղը նվիրում եմ Նաիրոյին»:
Իսկ արդեն երեկ, Դաշնակցության քարոզարշավի ժամանակ տավրոսականները, դարձյալ գինովցած, խոչընդոտել են Դաշնակցության մուտքը գյուղ, ինչի հետևանքով քաշքշուկ է տեղի ունեցել նրանց և գյուղացիների միջև, որոնք եկել էին մասնակցելու ՀՅԴ քարոզարշավին: Սակայն դա չի զգաստացրել այդ երիտասարդներին և նրանք նույն օրը, ավելի ուշ, տապալել են նաև «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Խաչիկ Մանուկյանի ընտրարշավը գյուղում և սպառնացել, որ այդպես կկլինի ցանկացածի դեպքում:
Մինչ վերջերս Աշնակը մշտապես համարվել է այլակարծության օրրան, որը հայտնի է իր հայկական ամուր ավանդույթներով և հայրենիքին տված հերոսներով` ի դեմս Գևորգ Չաուշի: Մինչդեռ, ինչպես նշեց աշնակցի տարեցը, գյուղն այսօր դարձել է «Տավրոսիկի ու Նաիրիկի հոր դուքանը»:
Նկատենք, որ Դաշնակցությունն այդ մասին արտասովոր լռություն է պահպանում։ Հավանաբար մտավախություն ունենալով, որ Ռուսաստանում միլիոններ աշխատող խոպանչի Նաիրին իր մանկլավիկների հետ ավելի կոշտ քայլերի կդիմի և նույն մեթոդով կարգելի ՀՅԴ ռեյտինգային թեկնածու բժիշկ Տարոն Տոնոյանին ազատորեն տեղաշարժվել Արագածոտնի 110 համայնքներում և քարոզարշավ իրականացնել։
Չմոռանանք, որ ՀՅԴ-ն, ընտրական օրենսգրքի փոփոխությանը կողմ քվեարկելով, անուղղակիորեն կողմ է քվեարկել նաև այսօր և այսուհետ ՀՀԿ-ականների կողմից դրսևորվող ցանկացած արարք, միայն թե իրենց փափագած կոալիցիան իշխանության հետ ձևավորի ու նախագահական պորտֆեյլներ։
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42