«Հայ-ամերիկյան հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր հանձնառության վրա դեպի ազատությունն ու ժողովրդավարական արժեքները»,- ասում է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովին տրամադրած իր գրավոր հայտարարության մեջ: Մարտի 16-ին կոնգրեսական Շիֆը ելույթ ունեցավ ենթահանձնաժողովի նիստին, որը նվիրված էր արտաքին հատկացումների գծով 2018 թվականի տարվա բյուջեին:
Կոնգրեսականը անդրադառձել է Հայաստանին ու Ղարաբաղին տրամադրվող օգնությանը և ընդգծել, որ ամերիկյան օգնությունը կարևոր դեր ունի Հայաստանի անկախության ամրապնդման հարցում: Նա կոչ է արել հանձնաժողովին Հայաստանին տրամադրել 40 միլիոն ԱՄՆ դոլարից ոչ պակաս տնտեսական օժանդակություն, ինչպես նաև կարևորել Հայստանին տրամադրվող ռազմական օգնությունը, որը աջակցում է Հայաստանի կարողությանը խաղաղապահ առաքելություններ իրականացնելու հարցում և նպաստում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացմանը:
Կոնգրեսականն ընդգծել է, որ աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և մտահոգություն հայտնել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության վերաբերյալ՝ առաջարկելով ղարաբաղյան հակամարտության գոտում հստակ քայլեր ձեռնարկել հետագա արյունահեղության կանխման համար.
«Ես խնդրել եմ ենթահանձնաժողովին աջակցել շփման գծում մոնիտորինգային տեխնոլոգիաների տեղակայմանը: Դրանք կարծում եմ, կարող են կանխել ադրբեջանական սադրանքները, որոնք հեշտությամբ կարող են հրահրել ավելի մեծ բախումներ»,- հայտարարել է կոնգրեսական Շիֆը:
Իր հայտարարության տեքստում նա կոչ է արել ենթահանձնաժողովին աջակցել կոնգրեսականներ Ռոյսի ու Էնգելի առաջարկած խաղաղության ծրագիրը, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը և շարունակել ու ընդլայնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծրագրերը ականազերծման, հաշմանդամներին աջակցության տրամադրման և ջրամատակարարման ոլորտներում:
Ադամ Շիֆը նաև ողջունել է Հայաստանի կողմից Մերձավոր Արևելքի փախստականներին ապաստան տրամադրելու փաստը և հանձնաժողովին առաջարկել փաստաթղթում ընդգրկել այս առիթով համապատասխան դրույթ.
«Ես խնդրել եմ ենթահանձնաժողովին օժանդակել Հայաստանին որպես տարածաշրջանային գործընկեր, որը մասնակցում է խաղաղապահ առաքելություններին աշխարհի տարբեր մասերում և ընդունել է Սիրիայից ու Իրաքից հազարավոր փախստականներ» ,- ասել է Ադամ Շիֆը:
Ամերիկահայ կազմակերպությունները ողջունել են կոնգրեսական Շիֆի ելույթը: Հայ դատի հանձնախմբից Արամ Համբարյանը նշել է, որ հանձնախումբը կշարունակի ջանքեր գործադրել հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, իսկ Ամերիկայի հայկական համագումարից Բրայան Արդունին ընդգծել է համագումարի պատրաստակամությունը` շարունակելու աշխատանքները հայ-ամերիկյան օրակարգն առաջ տանելու համար:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42