Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ հնարավոր է գերմանիայում թուրքական նոր հանրահավաքի անցկացում Թուրքիայի սահմանադրության մեջ փոփոխությունների հարցով հանրաքվեից առաջ, որը նախատեսված է ապրիլի 16-ին: Այս մասին Քալընն ասել է CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ թուրքաֆոբիան Եվրոպայում աճում է:
Թուրքիայի ղեկավարությունն ավանդաբար իր նախընտրական արշավների համար այցելում է եվրոպական երկրներ՝ այնտեղի թուրքերի շրջանում քարոզարշավ իրականացնելու համար: Ավելի վաղ Գերմանիայի իշխանություններն արդեն չեղարկել են թուրք քաղաքական գործիչների մի քանի ելույթ: Անկարայում այդ քայլերը մի քանի անգամ համեմատել են նացիստների գործողությունների հետ:
Բեռլինի և Անկարայի հարաբերությունները սրվել են Ստամբուլում թուրքական ծագմամբ գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից հետո: Նա կասկածվում է ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Անկարայից պահանջել է պահպանել ԶԼՄ-ների ազատության իրավունքը և ազատ արձակել Յուջելին: