Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Տոկիոյում են՝ բանակցելու իրենց ճապոնացի գործընկերների հետ հարցերի լայն շրջանակով, կողմերը կքննարկեն նաև իրավիճակը տարծաշրջանում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Օրակարգում է նաև խաղաղ պայմանագրի կնքման հարցը։
Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերով ընդհանուր դիրքորոշումների մշակումը կարևոր է Մոսկվայի և Տոկիոյի համար՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ճապոնացի գործընկեր Ֆումիո Կիսիդայի հետ բանակցությունների ժամանակ։
Բացի այդ, Լավրովը ընդգծել է երկկողմ հարցերի քննարկման կարևորությունը, ներառյալ բարձր մակարդակով շփումների գրաֆիկը։ Նա մատնացույց է արել նաև պլանների բազմազանությունը էկոնոմիկայի, մշակույթի և այլ ոլորտներում։
Շոյգուն իր հերթին ճապոնացի գործընկերոջ հետ հանդիպմանը նշել է առաջընթացը ռուս-ճապոնական հարաբերություններում։ Նա կարևորել է պաշտպանական կապերի ամրապնդումը, որը նրա կարծիքով՝ չպետք է հետ մնա քաղաքական շփումների դինամիկայից։
Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան բողոք է արտահայտել հարավային Կուրիլյան կղզիներում ռուսական ստորաբաժանման և այնտեղ «երկիր-նավ» դասի հրթիռների տեղակայման առնչությամբ։ Kyodo գործակալության փոխանցմամբ՝ նա այդ մասին հայտարարել է ռուս գործընկերոջ հետ երկկողմ բանակցությունների ժամանակ։
Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կողմերը կվերսկսեն հանդիպումները «2+2» ձևաչափով։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55