Մութն արդեն ընկել է: Հյուսիսարեւելյան զորամասը տարրալուծվել է իրիկնային աղջամուղջի մեջ: Հրամանատարի աշխատասենյակից ամբողջ տեղանքն ափիդ մեջ է, մերձակայքում՝ ոչ մի բնակավայր, ոչ մի լույս, միայն` անտառ ու լեռ: Թեև ուշ ժամ է, զորամասում աշխատանքային եռուզեռ է: Պարզ է` սահմանապահ զինվորականները քուն չունեն, հանգիստ չունեն: Զորամասը թվում է առանձին պետություն, որը չընդմիջվող ուշադրության և հատուկ վերաբերմունքի կարիք ունի: Զորամասի հրամանատար, գնդապետ Արթուր Կիրակոսյանը ծառայության պետի հետ հանդերձանքի հարցերն է քննարկում: Գրեթե հինգ րոպեն մեկ նրա աշխատասենյակի դուռը բացվում է, ներս մտնողները զեկուցում են հանձնարարությունների կատարման մասին: Հրամանատարը շարունակ կարգադրություններ է անում: Ծառայողական հեռախոսն էլ չի լռում. հենակետից զեկուցում են` հակառակորդի ԱԹՍ է նկատվել: Գնդապետ Կիրակոսյանն ինքնավստահ ձայնով անմիջապես հրահանգավորում է. «Բարձրացնե՛լ զգոնության աստիճանը, ուժեղացնե՛լ օդային հետախուզությունը»:
Զուսպ, խստադեմ երիտասարդ հրամանատարը վեց ամիս առաջ է ստանձնել այս ուղղության ղեկավարումը: Նոր սերնդի սպաներից է: Ունի տեսական ու կիրառական բարձր պատրաստվածություն: Անցել է ծառայական գրեթե բոլոր օղակներով: «Այսօրվա գործը վաղվան մի՛ թող» կարգախոսը նրա աշխատանքային սկզբունքն է: Համոզված է` մարտական հերթապահություն իրականացնող զորամասում «ցանկացած նախաձեռնություն ծառայում է վաղվա ամրությանը»:
Ահա և մի քանի րոպե ազատ ժամանակ ունի: Խոսում ենք սահմանին տիրող իրավիճակի, առաջնագծում իրականացրած աշխատանքների մասին: Գնդապետ Կիրակոսյանը պատմում է, որ ապրիլյան իրադարձություններից հետո իրենք եւս վերանայել են զորամասի մարտունակության բաղադրիչները:
-Համալրվել ենք ժամանակակից տեխնիկայով: Ավելացրել ենք կրակային ու դիտարկման միջոցները, որոնք թույլ են տալիս արագ կողմնորոշվել ու ճիշտ գործել: Ծավալուն աշխատանք ենք իրականացրել` ամբողջ երկայնքով կահավորել ենք առաջնագիծը, վերազինել ենք կրակակետերը, ստեղծել ենք արգելափակոցներ: Այնուամենայնիվ, մեր առաջնահերթությունը անձնակազմի ռազմական ունակությունների որակական աստիճանի բարձրացումն է: Գործնական և տեսական համառ վարժանքների միջոցով ամրապնդել ենք անձնակազմի կրակային պատրաստությունը: Մեր զինծառայողը պետք է արագաշարժ ու ճկուն լինի, պետք է լավ կրակի, քանի որ դիպուկ կրակն է ապահովելու նրա հաջողությունը մարտադաշտում:
Կրակային պարապմունքներից զորամասը լավ արդյունք է գրանցել: Անվրեպ խոցում են իրականացրել հատկապես պայմանագրային դիպուկահարները: Նրանք իրենց վարպետությունը դրսևորել են նաեւ դեկտեմբերի 29-ին` հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս:
-Խափանարար խմբի նպատակը մարդ գերեվարելն էր: Նրանք բաժանվել էին ենթախմբերի, ինչը մի փոքր բարդացրել էր պաշտպանություն իրականացնող անձնակազմի գործը: Մեր արագ արձագանքման խումբը շտապել էր օգնության, գործել էր գրագետ ու կազմակերպված` խուճապ առաջացնելով հակառակորդի հատուկջոկատայինների շարքերում: Այդ օրը թշնամին իր մաշկի վրա զգաց մեր պայմանագրային տղաների հարվածելու, սանձելու, զոհված ընկերների համար վրեժխնդիր լինելու վճռականությունը,-ասում է հրամանատարը, որ հատուկ նշանակության ստորաբաժանման հետ հասել էր մարտական հենակետ և անձամբ ղեկավարել դիվերսանտներին ոչնչացնելու գործողությունը:
Ադրբեջանական կողմը այս ուղղությունում որդեգրել է դիպուկահարների ու ներթափանցման միջոցով ճնշում գործադրելու մարտավարությունը: Բավականին զուսպ է հրետանային տեխնիկա կիրառելու հարցում, ինչը, ըստ հրամանատարի, ամենևին էլ պատահական չէ:
-Մենք սահմանի գրեթե ամեն հատվածում դիրքային առավելություն ունենք, տեղակայված ենք գերիշխող կետերում: Ակտիվ գործողություններով հաշված րոպեների ընթացքում կարող ենք լռեցնել հակառակորդի կրակակետերը: Մեր նշանառության տակ է ադրբեջանական մի քանի բնակավայր: Լավ են հասկանում` երկար մարտ վարել չեն կարող, ունակ չեն: Ստիպված են լինելու անպաշտպան թողնել սեփական ժողովրդին:
Դիտարկելով, վերլուծելով ադրբեջանական զինուժի գործելաոճը` հրամանատարը եկել է այն եզրահանգման, որ, այնուամենայնիվ, սահմանին արձակված ոչ մի կրակոց պատահական չէ, այլ՝ վերին օղակների կողմից հրահանգավորված սադրանք:
-Ամեն հինգշաբթի ադրբեջանական դիրքերից նշանացուցված կրակ են վարում մեր հենակետերի և մերձակա երկու գյուղերի ուղղությամբ: Կարծում եմ` ստորաբաժանումների ներդաշնակման խնդիր են լուծում, ստուգում են սպառազինության միջոցները: Ինքնահաստատվում են: Միանշանակ սա կառավարվում է մի կետից:
Մենք չենք կարող, իրավունք չունենք աչք փակելու թշնամու ստորության վրա: Մեր պատասխանը միշտ կրկնապատիկ կոշտ է: Ավելին` այսօր ոչ միայն պաշտպանության ենք պատրաստ, այլեւ` հարձակողական, հակահարձակողական գործողությունների: Այնպես որ` հակառակորդը թող պատերազմով մեզ չվախեցնի: Ես եմ նրանց զգուշացնում` թող ամրացնեն սեփական պաշտպանությունը…
Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
hayzinvor.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26