Արմենպրես - Արցախում անհայտ կորածների որոնման, մարմինների փոխանցման աշխատանքները կեզրափակվեն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` ընդգծելով, որ որոնողական աշխատանքները դեռ կշարունակվեն, և արցախյան կողմը պատրաստակամ է այդ ժամանակահատվածում խստորեն պահպանել պայմանավորվածությունն ու ոչ մի կրակոց չարձակել այն հատվածներում, որտեղ կատարվում են որոնման աշխատանքները:
«Ադրբեջանական կողմն էլ է հայտարարել, որ պատրաստ է չկրակել որոնողական աշխատանքների հատվածներում: Մարմինների հայտնաբերման և փոխանցման աշխատանքները ակնկալում ենք ավարտել 1-2 օրվա ընթացքում»,- ասել է Դավիթ Բաբայանը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հաղորդել է, որ ԿԽՄԿ-ն անկախ միջնորդի իր հանձնառության շրջանակում զոհերի մարմինների որոնման աշխատանքը կհամարի ավարտված միայն այն ժամանակ, երբ մարմինները կփոխանցվեն ընտանիքներին:
«Ապրիլի 8-ին մենք, որպես անկախ միջնորդ, աջակցել ենք զոհերի մարմինների որոնման աշխատանքներին: Քանի որ ամբողջ գործողության իմաստն այն է, որ պատասխաններ տրվեն ընտանիքներին, մեր առաքելությունը կհամարենք ավարտված, երբ մարմինները կփոխանցվեն նրանց»,- ասել է Ամատունին:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55