Թուրքական diken.com.tr կայքի սյունակագիրներից Լևենթ Գյուլթեկինն անդրադարձել է Թուրքիայում «էրդողանիզմի» և իսլամականության տարածմանն ու դրա անդառնալի հետևանքներին:
Ըստ Գյուլթեկինի` «էրդողանիզմի» դրսևորումները ոչ միայն ծանր հետևանքներ են ծնելու Թուրքիայի համար, այլև ստիպում են ամոթով մնալ ամբողջ աշխարհի մահմեդականներին:
Սյունակագիրը նկատում է, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնած հանրապետական Թուրքիայում, որը կտրուկ քայլերով գնաց դեպի աշխարհիկացում և դուրս մղեց իսլամը քաղաքական ու հասարակական կյանքից, հավատացյալ մահմեդականները երկար տարիներ ստիպված են եղել պայքարել կրոնի գործոնը հասարակության մեջ ազատականացնելու, հասարակական ու քաղաքական կյանքում իրենց կրոնական նախընտրությունները (հիջաբ կրելը, նամազի կատարումը, Ռամադանի պահքը պահելը, մզկիթ այցելելը և այլն) թաքցնել ստիպված չլինելու համար:
Գյուլթեկինը նկատում է, որ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ի սկզբանե իր գաղափարախոսության մեջ ներառեց այս մարդկանց հավասար իրավունքների համար պայքարն ու հանդես եկավ ժողովրդավար դիրքերից:
«Էրդողանի կուսակցությունը սկզբում ապավինեց «ընդդիմադիր ժողովրդավարությանը», հետո պտտվեցին, պտտվեցին ու էլի հետ եկան մի բանի, որն ամենալավն էին սերտել` իսլամականությանը: Սակայն առկա խնդիրների համատեքստում իսլամականությամբ առաջ գնալու ճանապարհը չգտան», - գրում է Գյուլթեկինն ու հավելում, որ տարիների փորձը ցույց տվեց, որ չնայած ծախսված ֆինանսական միջոցներին ու թափված ջանքերին՝ Թուրքիայի ներկայիս իշխանություններն այդպես էլ չկարողացան խաղաղության, ազատ ու ժողովրդավար հասարակության հասնելու ճանապարհը գտնել իսլամականության մեջ:
«Երբ իսլամականության գաղափարը սպառեց իրեն՝ նրանք սկսեցին այլ տարբերակներ փնտրել իշխանությունը պահել կարողանալու համար», - գրում է սյունակագիրն ու նշում, որ դրա լուծումն ԱԶԿ-ականները գտան խարիզմատիկ, անպարտելի առաջնորդի կերպար ստեղծելու մեջ, որի հռետորաբանությունը հիմնված կլիներ հզոր ու մեծացող Թուրքիայի ու «աշխարհի կեղտոտ խաղերի դեմն առնելու» հայտարարությունների վրա:
«Իսլամականությանը եկավ փոխարինելու էրդողանիզմը: Սա արդեն աշխարհիկ քեմալականների ու իսլամականների, ձախակողմյանների ու աջակողմյանների պայքար չէ: Սա էրդողանականների ու մահմեդականների պայքարն է», - նշում է Գյուլթեկինն ու ընդգծում, որ Թուրքիայում իշխանությունների կողմից քարոզվող ու դրսևորվող կրոնական գաղափարներն ուղղակիորեն վնասում են իսլամն ու նպաստում հասարակության մեջ իսլամի հանդեպ վստահության ու համակրանքի նվազեցմանը:
«Նույնիսկ քեմալականները Թուրքիայում այսքան վնաս չեն հասցրել իսլամին: Էրդողանիզմի ամրապնդման համար Թուրքիայի ժողովրդին տանում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, որի հետևանքների համար կարող ենք շատ ծանր վճարել և շատ երկար ժամանակ: Որովհետև հանուն էրդողանիզմի գաղափարի հարատևության՝ վտանգի տակ է դրվում հենց մահմեդականների ապագան, խաղաղ կյանքը: Վտագի տակ է դրվում Թուրքիայի ամբողջականությունը: Հասարակության ընդհանուր արժեքները, սրբություններն օգտագործվում են էրդողանիզմի հաղթանակի համար», - գրում է սյունակագիրը:
Ըստ Գյուլթեկինի` էրդողանականները նույնիսկ աչք են փակում ամբողջ աշխարհում մահմեդականների հանգստության ու խաղաղ ապրելու անհրաժեշտության վրա և գործում միայն ի բարօրություն էրդողանիզմի, այդ իսկ պատճառով առկա իրավիճակը կարելի է կոչել էրդողանականների ու մահմեդականների պայքար:
Սյունակագիրը նաև հիշեցնում է, որ բազմահազար գյուլենականներին, որոնք նույնպես իսլամականների բանակից էին, պետական հիմնարկներից ազատելն ու համապատասխան ոլորտներն էրդողանական կադրերով լցնելը նույնպես ասվածի վառ ապացույցն են:
tert.am
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55