Նովրուզ Բայրամի առիթով Իրանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների զգալի ակտիվություն է ակնկալվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ իրանցի զբոսաշրջիկներին դիմավորելու համար զգալի աշխատանք է կատարվել:
Առաջին հերթին հայկական զբոսաշրջային տեղեկատվական կայքերի միջոցով Նովրուզը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ տրամադրվել է տեղեկատվություն թե անգլերեն, թե պարսկերեն: Բացվել է «թեժ գիծ», որը տեղ է գտել Մեղրիից մինչև Երևան ընկած ճանապարհին տեղադրված տեղեկատվական վահանակներում: Թեժ գիծը գործելու է 24 ժամ պարսկերեն:
«Հնարավոր է իրանցի զբոսաշրջիկներն ինչ-որ խնդիրներ ունենան: Այս «թեժ գիծը» կօգնի արագ տեղեկանալ և շուտ արձագանքել: Ի դեպ, տեղեկատվական վահանակներում տեղ են գտել նաև Նովրուզի շնորհավորանք` մատնանշելով Հայաստանի գրավիչ վայրերը, մասնավորապես, Նորավանքը, Տաթևի վանքը, Ջերմուկը»,-ասաց Զարմինե Զեյթունցյանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնավոր ընկերությունների հետ, որոնք իրանցի զբոսաշրջիկներին պարսկերեն լեզվով տեղեկատվական նյութեր են բաժանում սահմանային անցման կետերում:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահության նախարարության հետ, որպեսզի գիշերը ավտոմեքենայով Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների նկատմամբ առավել մեծ ուշադրություն լինի, ոստիկանական, շտապ օգնության ծառայություններն ակտիվ աշխատեն:
«Մեր առջև նպատակ ենք դրել ամբողջ տարվա ընթացքում իրանցի զբոսաշրջիկներին իրազեկել Հայաստանի գրավչության մասին, ծրագրում ենք Հայաստանի մասին նկարահանել 26 րոպեանոց ֆիլմ` ներկայացնելու իրանցիներին»,-հավելեց Զարմինե Զեյթունցյանը:
Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ վերջին տարիներին իրանցի զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում: 2016 թվականին Հայաստանում զբոսաշրջության աճը կազմել է 5.7 տոկոս: Այդ աճի կառուցվածքում 31 տոկոսը բաժին է ընկել իրանցի զբոսաշրջիկներին: 2015 թվականին Հայաստան է եկել 144 հազար 160 իրանցի զբոսաշրջիկ, 2016-ին Հայաստանն հյուրընկալել է 181 հազար իրանցի զբոսաշրջիկի: Ըստ Զարմինե Զեյթունցյանի` աճը պայմանավորված է մի քանի հանգամանքով: Առաջինը Հայաստանը Իրանի անմիջական հարևանն է: Դրանից բացի, Հայաստանը իրանցի զբոսաշրջիկներին հետաքրքիր է թե ժամանցի, թե պատմամշակութայիÕ ¶ վայրեր այցելելու տեսանկյունից:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26