Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների անձնագրերի տերերի համար Ռուսաստանում գործում են միգրացիոն նույն կանոնները, ինչ և Ուկրաինայի քաղաքացիների համար, հաղորդում է «Նոր իզվեստիա»-ն:
Ինչպես գրում է պարբերալանը, այս տեղեկատվությունը ռուսական ԶԼՄ-ներից մեկին հաստատել են Պետդումայի աղբյուրներ, ՆԳ նախարարության միգրացիոն վարչության աշխատողը, նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի անդամը և ԼԺՀ-ի ներկայացուցիչը: «Մենք զարմանքով իմացանք, որ ԴԺՀ-իև ԼԺՀ-ի բնակիչները պետք Է մեկնեն յուրաքանչյուր 90 օրից հետո: Մարդիկ այդ մասին չգիտեին»,-«Նոր իզվեստիա»-ն մեջբերում Է խորհրդարանի ստորին պալատի անդամի խոսքը:
Մարդու իրավունքների խորհրդում միգրացիոն քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Եվգենի Բոբրովը նույնպես հավաստել Է, որ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչները Ռուսաստանում նույն կարգավիճակն ունեն, ինչ և Ուկրաինայի քաղաքացիները:
Դրա հետ մեկտեղ աշխարհազորի ներկայացուցիչ Ալեքսանդր Ժուչկովսկին նշել Է, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անձնագրերի տերերը ՌԴ մուտք գործելիս միգրացիոն քարտեր չեն լրացնում:
Մարտի 17-ին ԵԱՀԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը պարզաբանել Է, որ Մոսկվան կարող Է չեղարկել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի փաստաթղթերի ճանաչման որոշումը, եթե Կիեևը կատարի Մինսկի համաձայնությունները:
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44