Քննչական կոմիտեն հայտնում է, որ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
2017թ. մարտի 19-ին՝ ժամը 09:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Զանգեր-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:
Նախնական քննության տվյալներով ՝ 2017թ. մարտի 19-ի վաղ առավոտյան Երևան քաղաքի բնակիչ Ա.Մուխսիյանն իր կողմից վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է դեպի ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղ։ Ավտոմեքենայի մեջ են գտնվել վարորդի ծնողները, եղբայրը՝ նշանածի հետ։
Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 199-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել աջակողմյան ձորը, ինչի արդյունքում ուղևորները՝ վարորդի մայրը և եղբոր նշանածը, ստացած վնասվածքներից տեղում մահացել են, իսկ վարորդը և 2 մյուս ուղևորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ 2017թ. մարտի 19-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարվել է դեպքի վայրի, դիակների զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26