Formula-1-ի նախկին կազմակերպիչները խիստ քննադատության են ենթարկվել Եվրոպայի Գրան պրիի փուլերից մեկն Ադրբեջանում անցկացնելու որոշման պատճառով: «Formula-1-ի մրցաշրջանը դեռ չի սկսվել, իսկ նոր սեփականատերերն արդեն մտածում են ինչպես փոխել ժամանակացույցը»,-ասվում է Jalopnik.com-ի հոդվածում, հայտնում է Panorama.am-ը:
Նշվում է, որ Formula-1-ը ձեռք բերած Liberty Media կորպորացիայի գործադիրր տնօրեն Գրեգ Կաֆեյը խստիվ քննադատել է նախկին սեփականատեր Բերնի Էքլսթոունին թանկարժեք մրցավազքն, օրինակ Բաքվում, անցկացնելու համար: Նա հավելել է, որ գովազդի առումով դա ոչինչ չի տալիս:
Մասնավորապես, նա հայտարարել է, որ Ադրբեջանում Formula-1-ի կազմակերպիչներին ավելի շատ են վճարում մրցավազքի անցկացման համար, սակայն «ոչինչ չեն անում առողջ բիզնես կառուցելու և երկարաժամկետ բրենդ ստեղծելու ուղղությամբ»:
Նշվում է նաև, որ Ադրբեջանը Formula-1-ի անցկացման պայմանագիր է կնքել 10 տարով, այն կարող է չեղարկվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ, այն էլ առաջին 5 տարում:
Ավելի վաղ հայտնի իսպանական Marca պարբերականը նյութ հրապարակեց, որի համաձայն Formula-1 անցկացնելու համար Բաքուն ավելի քան €80 մլն է վճարել: Նշվում էր նաև, որ իսպանացի մասնակից Ֆերնանդո Ալոնսոն մոտ €2 մլն է ստացել կամ ստանալու է` Եվրոպայի Գրան պրիի դեսպան դառնալու համար: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի և Formula 1-ի միջև պայմանագրի գումարը կոմերցիոն գաղտնիք է և պաշտոնապես չի հրապարակվում:
«Ֆորմուլա-1» մրցումներն առաջին անգամ անցել են Բաքվում 2016-ի հունիսի 17-19:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44