Արագածոտնի մարզից ընտրված պատգամավորներից եւ ոչ մեկն էլ այդպես չսիրեց մարզը: Նախկին պատգամավորները քանդեցին, վաճառեցին, գնեցին, յուրաքանչյուրն` իր ապազգայնության, վախկոտության ու ախորժակի չափով: Ուշագրավ է, որ նրանցից եւ ոչ մեկը չբարձրացավ ամենաբարձ հարթակ` ԱԺ ամբիոն եւ չթիրախավորեց իշխանություններին` Արագածոտնի մարզի հիմնախնդիրների լուծման համար:
Ու դարձյալ, անամոթաբար, ստախոսները դարձել են հասանելի ընտրողների համար: ՀՀԿ-ն գնացուցակ է սահմանել: Խաբում են ում ոնց պատահի. Է’լ ասֆալտ, է’լ ֆուտբոլի դաշտ ու մի քանի տասնյակ հազար դրամ: Այսպես կյանքը սովորականի պես կշարունակվի ու երկիրը կգլորվի դեպի փոսը:
Արդեն երկու շաբաթ է, ինչ մեկնարկել է ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, գրեթե բոլոր թեկնածուներըը քարոզարշավը մեկնարկել են ստանդարտ բովանդակությամբ, միայն ձեւաչափային փոփոխություն անելով:
Սա խոսում է այն մասին, որ հոգու խորքում թեկնածուները զգում են եւ ընկալում են խորհրդարանական ընտրությունը սովորականի պես` որպես մարզը վերաբաշխելու հերթական փուլ, որում փորձում են հնարավորինս հաջողակ գտնվել:
Թեկնածուները հրապարակում են ծրագրային հիմնադրույթներ, գաղափարական մոտեցումներ, մինչդեռ այդ ամենը մարդիկ տեսել ու լսել են, իսկ կյանքն այդ ամենից ոչնչով չի փոխվել:
Երկիրը թաղված է ճահճի մեջ ու երկրի տերերը` երիտասարդներն այն հանելու փորձեր են անում: Տխուր պատկեր ունենք ներկայիս Հայաստանում: Նայեք շուրջ բոլորն ինչ է կատարվում, ժողովուրդն անվերապահորեն գնում է Ծառուկյանի ետեւից:
Ո՞վ է, որ չի համաձայնի մեզ հետ, եթե ասենք, որ 2017 խորհրդարանական ընտրությունները «Ծառուկյան» դաշինքի համար աննախադեպ են մի քանի առումով:
Հայաստանի նորագույն պատմության մեջ, առաջին անգամ քարոզարշավին մասնակցել են ԱՄՆ-ից, Ավստրալիայից, եւրոպական երկրներից ժամանած քաղաքական ուժեր:
Սա եւս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ արտասահմանյան քաղաքական ուժերը լավ են գիտակցում «Ծառուկյան» քաղաքական միավորի իրական առաջատար լինելը:
Բանիմաց ու կրթված երիտասարդները երկրի գանձերն են ու այսօր նրանք ելել են ոտքի` տեր կանգնելու երկրին:

Փորձենք ներկայացնել «Ծառուկյան» դաշինքի ամենաերիտասարդ թեկնածուներից մեկին` Նորա Առուստամյանին, ով հավակնում է դառնալ ԱԺ պատգամավոր, եւ իր ներկայությամբ դուրս կմղի այնտեղի սուս ու փուս, անգործունյա, չխոսկան պատգամավորներից մեկին:
Որպեսզի արդարացի եւ անկողմնակալ պատկեր ստանանք, սոցհարցումներ անցկացրինք համայնքի տարբեր թաղամասերում, արդյունքը հետաքրքիր էր: Բնակիչները ատում են ՀՀԿ-ականներին:
-Չեն կարող նրանք ուղիղ նայել ընտրողներիս աչքերին, որովհետեւ պատասխանատվություն վերցրեցին ու չկատարեցին այն,- պատմում էին մեր զրուցակիցները:
-Պետությունը կողոպտողին, երկիրը թալանողին չեն ընտրում կրկին ու կրկին:
Նմանատիպ պատասխանները թույլ են տալիս եզրակացնել, որ հասարակության քաղաքացիական գիտակցության բարձր աճ է նկատվում:
-Մենք ենք տերը մեր երկրի,- ասում են մարզի երիտասարդները,- թույլ չենք տալու թաղամասում ընտրակեղծիք անեն, կամ ընտրակաշառք բաժանեն:
Ոսկեվազ գյուղում առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերեցին Նորա Առուստամյանի նկատմամբ, ըստ բնակիչների, երիտասարդ թեկնածուն մեծ ներդրում է արել նորակառույց եկեղեցում, որի բացումը տեղի կունենա շուտով: Մարզի գրեթե բոլոր համայնքներում տեղյակ էին Նորա Առուստամյանի ծրագրերին, դրական էին գնահատում դրանք, եւ մնացած թեկնածուներից նախապատվությունը տալիս էին երիտասարդ թեկնածուի օգտին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26