Սիրիայում սարսափելի հակամարտության մեկնարկի 6-րդ տարելիցի կապակցությամբ իսպանական La Vanguardia թերթի թղթակից Թոմաս Ալկովերոն այցելել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին: «Այս ժամանակահատվածում այն, ինչ սկզբից այսպես կոչված արաբական գարունների շարունակությունն էր, վերածվեց խառանշփոթ դարձած միջազգային պատերազմի թատերաբեմի»,-գրում է հեղինակը:
Հոդվածագրի խոսքով՝ Մերձավոր Արևելքում քաղաքական կյանքը կարելի է նկարագրել էքզիստենցիալ դիլեմայով. «Կամ դու ես ինձ սպանում կամ ես եմ քեզ սպանում»:
Բաշար Ալ-Ասադը հեղինակի հետ զրույցում ասել է, որ «այդպիսին է վահաբիստական գաղափարախոսության ազդեցությունը, որը թույլ չի տալիս մնացած բոլոր գաղափարախոսությունների գոյությունը»: «Հասարակության մի մասը պատրաստ չէ ընդունել մյուս մասին, և այդ առումով մենք կարող ենք ասել, որ քաղաքացիական պատերազմ է ընթանում»,- ասել է Ասադը:
Սիրիայի նախագահի կարծիքով՝ «բռնության մշակույթը» զուտ սիրիական երևույթ չէ, այն տեղ է գտել նաև եվրոպական հասարակությունում, եվրոպական երկրները, մասնավորապես Ֆրանսիան, որը, թույլ է տվել վահաբիստ իմամներին մտնել իր տարածք, իսկ այժմ վճարում է դրա համար, տուժում են այդ գործունեության օջախներից:
Նա նաև նշել է, որ ահաբեկչական խմբավորումների առաջնորդների զգալի հատվածը արաբական աշխարհ է ներթափանցել հենց եվրոպական երկրներից: Չնայած Ասադը Սիրիայում ստեղծված իրավիճակի մեղքը բարդել է արտասահմանյան ներխուժման վրա, միևնույն ժամանակ ընդունել է, որ գոյություն ունեն ներքին սպառնալիքներ, որոնք պետք է վերացնել:
«Խոսակցություններն այն մասին, թե ինչպիսին կլինի Սիրիան պատերազմից հետո, ներկայում իմ օրակարգում չկան: Իմ ծրագիրը սիրիացիների միջև երկխոսությանը նպաստելն է, թե ինչ քաղաքական համակարգ են նրանք ցանկանում, ինչն է ավելի լավ՝ կառավարման նախագահական, խորհրդարանական համակարգը, ինստիտուտների ինչպիսի ձևեր, բանակի ինչպիսի ձև…
Ես չեմ ներկայացնի ապագայի իմ տեսլականը, մինչև այն չներկայացնեն սիրիացիները, այժմ առաջնահերթ խնդիրն ահաբեկչության դեմ պայքարն է: Քաղաքականության մասին խոսակցությունները շքեղություն են, երբ ամեն պահի, ամեն րոպե մենք կարող ենք սպանվել: Ամենաառաջնային խնդիրը վերացնելն է ահաբեկչությունը, նշանակությամբ երկրորդ խնդիրը նպաստելն է ազգային հաշտեցմանը: Երբ կլուծենք այդ խնդիրները, մենք կկարողանանք զբաղվել երկրի ապագայի թեմայով»,-ասել է Բաշար Ալ-Ասադը:
Պարբերականի թղթակիցը նշում է, որ հարցազրույցի ընթացքում Ասադը ուշադիր, հանգիստ և վստահ է եղել:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55