Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը ևս մեկ պաշտոնական հայտարարություն է տարածել տեղապահի ընտրություններից հետո համայնքում առաջացած ճգնաժամի հետ կապված:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ստամբուլում կայացած Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Պատրիարքի տեղապահի ընտրություններում իր մրցակից Արամ Աթեշյանին ձայների 23/11 հարաբերակցությամբ պարտության մատնած արքեպիսկոպոս Բեկչյանը «Ակօսում» հրապարակված նամակում իր խորին շնորհակալությունն է հայտնել իր թեկնածությանը կողմ քվեարկած հոգևորականներին ու պոլսահայ համայնքին` վստահության ու ցուցաբերած աջակցության համար:
Ընտրված տեղապահն իր երախտագիտությունն է հայտնել ստամբուլահայերին միասնական ու համառ պայքարի համար և հորդորել նրանց լինել համբերատար և ուրախ պահել իրենց հոգիները: Բեկչյանը հույս է հայտնել, որ առկա բյուրոկրատական խնդիրները կգտնեն իրենց լուծումը մոտ ապագայում:
Նշենք, որ այս կիրակի Ստամբուլի հայ համայնքի մեծ մասը բոյկոտել է Արամ Աթեշյանի մատուցած եկեղեցկան պատարագը, փոխարենը ստամբուլահայերի մեծ մասը ուղևորվել է Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Վարդանանց եկեղեցի, որտեղ պատարագ է մատուցել արքեպիսկոպոս Բեկչյանը:
Ավելի վաղ Գարեգին Բեկչյանը, մեկնաբանելով ստեղծված ճգնաժամային իրավիճակը, ասել էր.
«Այս հարցերը պարզելու համար նահանգապետարանում հանդիպում կնշանակվի և խնդրի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի: Պոլսո Հայոց պատրիարքարանի անունից կհայտնենք մեր խնդիրը: Մի քանի օրվա ընթացքում սա կկազմակերպվի: Ես էլ մի որոշ ժամանակ այստեղ եմ լինելու: Այս խնդիրը լուծման մի ձև ունի՝ Աթեշյանի հրաժարականը»:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:
tert.am
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16