Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներին այլևս չի զարմացնում Արցախ այցելող օտարերկրացիների նկատմամբ Ադրբեջանի պահվածքը: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը Բելգիայի թագավորության Վալոնիա-Բրյուսել դաշնային խորհրդարանի պատգամավոր Անդրե դե Բյուս դե Վարնաֆը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Ադրբեջանի նախաձեռնությամբ Ինտերպոլի միջոցով եվրոպացի պատգամավորների հետապնդման հարցին:
«Ճիշտն ասած, զարմացած եմ, որ ընդամենը եվրոպացի 3 պատգամավոր է հետապնդվում Ադրբեջանի նախաձեռնությամբ, ավելի շատ խորհրդարանականներ են եկել Արցախ: Անկեղծ ասած, Ադրբեջանի նման պահվածքը նոր չէ, ես ինքս էլ առնչվել են նման խնդիրների: Խնդիր է եղել Բելգիայում Ադրբեջանի դեսպանի հետ: Մի քանի տարի առաջ, երբ եկա Արցախ, դրանից հետո նա ստիպում էր ինձ երդվեմ, որ այլևս չեմ գնալու: Այնպես, որ Ադրբեջանի այս պահվածքն այլևս ինձ չի զարմացնում»,- «Արմենպրես»–ի փոխանցմամբ ասաց Բրյուսելի շրջանային խորհրդարանի պատգամավոր Անդրե դե Բյուս դե Վարնաֆը:
Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անցկացվել է սահմանադրական հանրաքվե, որի ընթացքում դիտորդական առաքելություն էին իրականացնում 100-ից ավելի միջազգային դիտորդներ: Դիտորդական առաքելություն են իրականացրել նաև Եվրախորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսը, Ֆրանկ Էնգելը և Յարոմիր Շտետինան:
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ են ժամանել Բելգիայի Թագավորության դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը եւ Պիեռ Կոմպանին:
Մարտի 20-ին պատգամավորները Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների:
Բելգիացի խորհրդարանականներին այնուհետեւ ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42