Բաքվում ՌԴ դեսպանատան աշխատակիցները հանդիպել են կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Նրա գործով քննությունը շարունակվում է, դեսպանատունը գտնվում է բլոգերի փաստաբանի հետ մշտական կապի մեջ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դեսպանատան մամուլի կցորդ Դենիս Ապաշկինը:
«Այս տարվա մարտի 15-ին դեսպանատան հյուպատոսական աշխատակիցները հերթական հանդիպումն են անցկացրել Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի հետ, որը պահվում է Բաքվի N1 քննչական մեկուսարանում: Նրա առողջական վիճակը բավարար է: Քննությունը շարունակվում է: Լապշինի փաստաբանի հետ դեսպանատունը գտնվում է մշտական կապի մեջ»,- հայտնել է նա:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին:
Լապշինին սպառնում է 8 տարվա ազատազրկում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44