Եվրամիությունը գործի է դրել Սիրիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցները, որոնք սահմանվել են կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի ենթադրվող օգտագործման կապակցությամբ: ԵՄ-ի խորհրդի համապատասխան որոշումը
հրապարակել է Եվրամիության պաշտոնական հանդեսը։
Սիրիայի քաղաքացիների սեւ ցուցակում, որոնց արգելված է մուտք գործել Եվրամիության տարածք եւ օգտվել նրա բանկային համակարգից, ավելացրել են սիրիական զինված ուժերի երկու գեներալմայորների եւ երկու բրիգադային գեներալների:
ԵՄ-ի խորհուրդն ընդգծել է, որ այս պահից սկսած Սիրիայի վերաբերյալ ԵՄ-ի սեւ ցուցակում ներառված է 239 մարդ:
«ԵՄ-ն, ՄԱԿ-ի հովանու ներքո ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, հավատարիմ է մնում Սիրիայի հակամարտության կայուն քաղաքական
լուծում գտնելուն, քանի որ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը ռազմական լուծում չունի»,-ասված է փաստաթղթում:
Սիրիայի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցներն պատժամիջոցների ամենածավալուն փաթեթներից մեկն է, որը երբեւիցե սահմանվել է Եվրամիության կողմից: Դրանք փուլ առ փուլ ընդլայնվել են 2012 թվականից, այսօրվա դրությամբ ներառում են Սիրիայից նավթի ներմուծման, այդ երկիր պատրաստի վառելիքի եւ նավթամթերքի մատակարարումների արգելք, ներդրումների սահմանափակում, ԵՄ-ում Սիրիայի կենտրոնական բանկի ակտիվների սառեցում, երկակի նշանակության տեխնոլոգիաների, ինչպես նաեւ մոնիթորինգի կամ հեռախոսային ու ինտերնետհաղորդակցությունների արգելափակման միջոցների եւ սարքավորումների առեւտրի արգելք:
Բացի այդ, ԵՄ-ի սեւ ցուցակում ներառված են Սիրիայի 239 ֆիզիկական եւ 67 իրավաբանական անձինք, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55