Հանրապետությունում շրջանառվում է գրիպի B տեսակը, որը դասվում է հասարակ մարդկային գրիպի վիրուսների շարքին: Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը նկատեց, որ տարածաշրջանում եւ, հատկապես, Վրաստանում այս սեզոնին եւս ակտիվ է գրիպի այդ տեսակը: «Գրիպ B տեսակը մնացած բոլոր գրիպի տեսակներից ոչնչով չի տարբերվում: Փոխանցման մեխանիզմը եւս օդակաթիլային եղանակն է, եւ գրիպի այս տեսակը նույնպես ախտահարում է վերին եւ ստորին շնչուղիները»,-ասաց նա:
Թորոսյանի խոսքով` սուր շնչառական հիվանդությունների հանդեպ զգոնությունը պետք է պահպանել մինչեւ ապրիլ: «Շնչառական վարակները եղել են, կան եւ լինելու են: Մեզանից պահանջվում է զգոն լինել` հետագա բարդություններից խուսափելու համար»,-հավելեց բանախոսը:
Լիանա Թորոսյանը նշեց, որ ի տարբերություն անցած տարվա, այս տարի գրիպի H1N1 ենթատեսակով ոչ ոք չի հիվանդացել: «Անցած տարի մենք գրիպի այդ ենթատեսակի բռնկման հետ կապված 19 մահ ունեցանք: Այս տարի սուր շնչառական եւ գրիպի բարդությունների հետ կապված մահվան դեպքեր չեն գրանցվել»,-ասաց նա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26