Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը գերմանական Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ այլևս ոչ մի երկիր չի ուզենա լքել Եվրոպական միության կազմը, երբ տեսնի, թե ինչ պատժի է արժանանում Մեծ Բրիտանիան «Բրեքզիթ»-ի պատճառով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, պաշտոնյայի հայտարարությունն առաջացրել է եվրոպական ինտեգրման ընդդիմախոսների՝ բրիտանացի եվրասկեպտիկների զայրույթը: Նրանցից շատերը համարում են, որ Յունկերը «կտրվել է իրականությունից» ու «երևակայական աշխարհում է ապրում»:
Յունկերի համոզմամբ՝ Մեծ Բրիտանիայի օրինակը ոչ թե կքայքայի, այլ կդառնա բրյուսելյան ակումբի գոյության պահպանման երաշխավորը:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք պաշտոնյան մտավախություն չունի առ այն, որ մյուս երկրները ևս կարող են հետևել Մեծ Բրիտանիայի օրինակին ու միությունը լքելու ցանկություն կհայտնեն, Յունկերը պատասխանել է. «Ո՛չ, Մեծ Բրիտանիայի օրինակը բոլորին կստիպի գիտակցել, որ չարժե ԵՄ-ն լքել: Ավելին՝ միության մյուս անդամները նորից կսիրեն իրար ու հավատարիմ կմնան ԵՄ-ին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, բրիտանական խորհրդարանի երկու պալատները մարտի 14-ին վերջնական տեսքով ընդունել են «Բրեքզիթ»-ի մասին օրենքը, ինչից հետո վարչապետ Թերեզա Մեյը լիազորություններ է ստացել ԵՄ-ի հետ միության կազմը լքելու շուրջ բանակցությունները սկսելու համար։
Հայտնի է, որ Բրյուսելը «Բրեքզիթ»-ի դիմաց պատրաստվում է Մեծ Բրիտանիայից 50 մլրդ ֆունտ ստերլինգ պահանջել:
11:25
11:02
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
12:03
11:46
11:31
11:26
10:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03