Արթիկում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավին դաշինքի անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ վստահ են, որ այս կազմով՝ 3-ով կկարողանան միանգամից բոլոր ուղղություններով բանակցային սեղանի վրա առավելություններ ստանալ: Նույն վստահությամբ նա հայտարարեց, որ արդեն հնարավոր է հասնել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը:
Հիշեցնենք, որ ՕՐՕ-ն համարվում է 2 արտգործնախարարի ու 1 պաշտպանության նախարարի դաշինք:
Մինչ այդ նա հայտարարեց, որ որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի անհամեստ է դառնում:
«Ուզում եմ գնալ, մեր յուրաքանչյուր քաղաքացու էսպես մեկ-մեկ բռնեմ ու ասեմ՝ ապրիլի 2-ին գնացեք ու ձայնը տվեք ինձ, որովհետև զգում եմ, որ իսկապես կարող եմ իրավիճակ փոխել: Զգում եմ, որ գիտենք՝ խնդիրներն ինչ են: Զգում եմ՝ որոնք են ակնհայտ լուծումները»,-հայտարարեց Վարդան Օսկանյանը և ավելացրեց՝ զգում է, որ եկել է իրենց ժամանակը:
Արթիկցիներին ՀՀ նախկին արտգործնախարարը բացատրեց, որ իրենք ժողովրդավարներ են և ավելացրեց, որ Հայաստանն այսօր միջազգային գնահատականներում դիտվում է որպես ավտորիտար պետություն, որի պայմաններում չի կարելի դրսից ներդրումների հույս ունենալ:
Նա դաշինքի անունից հայտարարեց, որ երբ լինեն իշխանության մեջ իրենց «բնազդային գործունեությամբ» շատ արագ Հայաստանը կդարձնեն իսկական ժողովրդավարական պետություն: Իսկ այդ ճանապարհին փորձելու են լուծել ժողովրդի խնդիրները՝ վերացնել անարդարությունը, բարձրացնել կենսաթոշակները, քայլեր ձեռնարկել Հայաստանում դեմոգրաֆիկ խնդիրների լուծման ուղղությամբ, օգնել գյուղացիներին վարկերի տակից դուրս գալ, նաև Հայաստան բերել մինչև 2 մլրդ դոլարի ներդրումներ, դրամաշնորհներ:
«Տասը տարի եղել եմ արտգործնախարար, հաջողություններ եմ ունեցել, տասը տարի խաղաղության է եղել Հայաստանում, Ղարաբաղի հարցն ենք ամրագրել, 14 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ես իմ ջանքերով ներդրումներ եմ բերել, Քըրք Քըրքորյան եմ բերել, Գաֆէսճեան եմ բերել, Էռնեկյան եմ բերել, այդ բոլոր մարդիկ եկել են, իրենց ներդրումներն են արել»,-ասաց Վարդան Օսկանյանը:
Վարդան Օսկանյանը հավելեց. «Չգիտեմ, գուցե մի քիչ ամպագոռգոռ թվա, բայց իմ մեջ կա վստահություն, որ կհաջողենք, քանի որ դա արվել է նախկինում»:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42