2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության փուլում «Անկախ դիտորդ» դաշինքը երկարաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության բոլոր 13 ընտրական տարածքներում: Երկարաժամկետ դիտորդական առաքելության գործընթացում ներգրավված են 61 դիտորդներ, որոնք նախօրոք անցել են համապատասխան վերապատրաստում, ինչպես նաեւ իրավաբան խորհրդատուների թիմը, որը բաղկացած է 26 իրավաբաններից:
Նախընտրական քարոզարշավի երկարաժամկետ դիտորդական առաքելության նպատակն է գնահատել քարոզչության ընթացքում առաջադրված կուսակցությունների ու դաշինքների համար հավասար պայմանների ապահովման վիճակը ՀՀ ԸՕ պահանջներին համապատասխան, նպաստել ընտրական գործընթացների ժողովրդավարացմանը՝ քարոզչության մասնակիցների գործունեության եւ դրանց ընթացքում առաջացած խոչընդոտների վերհանման եւ ներկայացման միջոցով:
Նախընտրական քարոզարշավի դիտարկումն իրականացվել է հետեւյալ մեթոդաբանությամբ՝
1. հարցազրույցներ բոլոր քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների ներկայացուցիչների, թեկնածուների, միջոցառումների, հանրահավաքների մասնակիցների հետ,
2. քաղաքական կուսակցությունների, դաշինքների թեկնածուների նախընտրական հանրահավաքների եւ հանդիպումների դիտարկումներ,
3. նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած դեպքերի արձանագրում,
4. նախընտրական քարոզչության ընթացքում մամուլի կողմից բարձրաձայնվող միջադեպերի ուսումնասիրություն,
5. արձանագրված խախտումների գնահատում ընտրությունները կանոնակարգող օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի հիման վրա:
Միջանկյալ զեկույցում ամփոփված են քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների ընտրատարածքային շտաբների, տարածքային թեկնածուների եւ շտաբների պետերի կամ լիազորված անձանց հետ շուրջ 314 հարցազրույցներ:
Դիտարկվել են քաղաքական կուսակցությունների, դաշինքների թեկնածուների՝ թվով 50 նախընտրական հանրահավաքներ, միջոցառումներ եւ հանդիպումներ: Հարցազրույցներ են անցկացվել նախընտրական հավաքների, հանդիպումների 217 մասնակիցների հետ: Ամփոփվել են թվով 238 միջադեպերի եւ խախտումների ահազանգերի հիման վրա ստացված տեղեկությունները:
Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26